00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով է Ադրբեջանի համապարփակ համաձայնագիրը տարբերվելու հայկականից. պարզաբանում է Աշոտյանը

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը ԵՄ–ի հետ իր համաձայնագիրն է պատրաստվում ստորագրել: Հայաստանի պատգամավորներին հետաքրքրում է` ինչով է այն տարբերվելու հայկականից ու ինչ բովանդակություն է ունենալու:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ԵՄ-ում այսօր երկու փաստաթուղթ է դիտարկվում` մեկը Հայաստանի հետ արդեն ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, մյուսը` Ադրբեջանի հետ ստորագրման նախապատրաստվող համապարփակ համաձայնագիրը: Այս մասին այսօր Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ԱԺ-ում նշեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Հայաստան–ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի նոր վերահսկող կառույց

Պատասխանելով ադրբեջանական համաձայնագրի բովանդակության մասին հարցին` նա հայտնեց, որ դրա քաղաքական բաղադրիչը շատ տարբեր է լինելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունից:

«Բնական է` ԵՄ-ին չի հաջողվի Ադրբեջանի պարագայում ամրագրել բոլոր ժողովրդավարական բարեփոխումները: Տնտեսական և սեկտորալ համագործակցությունը նույնպես լինելու է սահմանափակ: Այսինքն` իրենք էլ ունենալու են շրջանակային համաձայնագիր, որը մի քիչ նման է լինելու մերին, բայց բովանդակությունը, կարծում եմ, լինելու է բավականին տարբեր` և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով»,- ասաց Աշոտյանը:

Ադրբեջանում արժեհամակարգային, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, Աշոտյանի համոզմամբ, կարող են խոչընդոտ դառնալ ԵԽ-ում համաձայնագրի վավերացման համար:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ինչ ճակատագիր է վերապահված Հայաստանի ատոմակայանին ԵՄ-ի հետ համաձայնագրով

Ադրբեջանական համաձայնագրում ԼՂ խնդրի մասին դրույթների արտացոլմանը վերաբերող հարցին Աշոտյանն այսպես պատասխանեց. «Այսօր Հայաստանը բոլոր ուղղություններով աշխատում է, որ այն հայկական պայմանագրում ամրագրված ձևաչափը, որը լավություն չէ մեզ արված, այլ ընդամենը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ցուցաբերած եվրոպական աջակցության դրսևորում, այդ նույն ձևակերպումները տեղ գտնեն նաև ադրբեջանական փաստաթղթում»:

Նա նաև հայտնեց, որ այսօր ԱԺ-ում ծավալված քննարկումից հետո, վաղը` ապրիլի 11-ին, վավերացվելու դեպքում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին, իսկ այս տարի աշնանը ՀՀ Ազգային ժողովը կունենա նոր ձևաչափով եվրոպական կառույցների հետ համագործակցող նոր կառույցներ ու հանձնաժողովներ:

Նշենք, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը փոխարինելու է 1999թ-ից գործող գործակցության համաձայնագրին, որի գործողության ժամկետը սպառվել է դեռ 2009թ-ին և ամեն տարի երկարացվում է 1 տարի ժամկետով:

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։

Լրահոս
0