Աղմկահարույց պատմություն Սյունիքում. ոստիկանության պաշտոնյաների անուններ են շոշափվում

© Sputnik / Asatur Yesayants / Полицейская машина
Полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած մի դեպքի, որի հետևանքով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի վարորդը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները Գորիսում փայտով բեռնված մեքենա են կանգնեցրել: Եվ երբ ոստիկանները բեռնատարի վարորդից փայտի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են պահանջել, նա հայտարարել է, թե այն տանում է կոնկրետ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների համար:

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Կաշառք ստանալու նոր դեպք. պաշտոնյան փորձել է թմրանյութ փոխանցել կալանավորին

«Վարորդը, որ հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, տվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադևոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` պատմությունն ավարտվել է նրանով, որ Արթուր Զեյնալյանն ազատվել է աշխատանքից, թեև ըստ մարզում շրջանառվող լուրերի` այդ փայտը տարվել է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի համար՝ հացի փռերին մատակարարելու նպատակով:

Բակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը: Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում:

Լրահոս
0