Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Դանիելյան. «Եթե այսպես շարունակվի, Սևանի մակարդակը կրկին կիջնի»

© Sputnik / Карине Даниелян в гостях у радио Sputnik Армения
Карине Даниелян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բնապահպան Կարինե Դանիելյանը Sputik Արմենիայի հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ ոռոգման ջրի պակասուրդն այս տարի ևս Սևանի հաշվին է լրացվելու։
Կարինե Դանիելյան

«Անցյալ տարի ամռանը, երբ ջրառը հասցվեց 270 մլն մետր խորանարդի, Սևանի մակարդակը 4 սմ–ով նվազեց,– ասաց բնապահպանը,– եթե այսպես շարունակվի, նշանակում է` կկորցնենք էկոլոգիական ոլորտում մեր գրանցած միակ հաջողությունը` Սևանի մակարդակի բարձրացումը»։

Սևանը հնարավոր ճահճացումից փրկելու ելքը Կարինե Դանիելյանը համարում է ոռոգման համակարգերում հոսակորուստների կանխումը։

«Կորուստները, մոտավորապես, հավասարվում են այն ծավալին, որ բաց է թողնվում Սևանից»,– ասաց նա։

Լրահոս
0