Վիճաբանություն ադրբեջանցի լրագրողների և ԵԱՀԿ դիտորդների միջև. ասուլիսն ընդհատվել է

© Sputnik / Margarita Nekrasova / г. Баку
г. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանում լրագրողները փորձել են տապալել ԵԱՀԿ դիտորդների` արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ասուլիսը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են անբավարար մրցակցության պայմաններում, իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահի ընտրությանն անոմալ մասնակցություն է գրանցվել

«Ադրբեջանի Հանրապետությունում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում և անբավարար մրցակցությամբ»,- ասել է նա Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ասուլիսին մասնակցող ադրբեջանցի լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների խոսքը:

Ադրբեջանական «Սես» գործակալության ղեկավար Բահրուզ Գուլիևն մեղադրել է դիտորդներին, ասելով, որ եզրակացությունները նախապես պատրաստված են եղել: Սկսվել է վիճաբանություն:

Ասուլիսն ընդհատվել է, բայց մի քանի րոպե անց դիտորդները վերադարձել են և շարունակել հայտնել իրենց գնահատականները:

Հիշեցնենք, որ ապրիլի 11–ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 86,03 տոկոսը:

Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» և «Մուսավաթ» կուսակցությունն արդեն հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:

Լրահոս
0