Երևանում Օմանի քաղաքացուն թալանած հանցագործ գվինեացուն բերման են ենթարկել

© Photo : official site of the Police of RA / Гвинеец Бах Альфа Амир Анайуи
Гвинеец Бах Альфа Амир Анайуи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օմանի քաղաքացին հայտնել է, որ անծանոթը հարձակվել է իր վրա, փորձել սպանել ու հափշտակել է իր մոտ եղած ողջ գումարը և արժեքավոր իրերը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ապրիլի 12-ին, ժամը 17։55-ին, ոստիկանություն է դիմել Օմանի քաղաքացին և հայտնել, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ հափշտակելով իր մոտ եղած գումարը, բջջային հեռախոսը, անձնագիրն ու փաստաթղթերը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Полицейская машина - Sputnik Արմենիա
Արթիկում ոստիկանը փորձել է գողություն կատարել, տանտերը հենց այդ պահին արթնացել է

Ըստ հաղորդագրության` ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են կատարվածի հանգամանքները և ճշտվել է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը:

Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գվինեայի քաղաքացի 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին։

© Photo : official site of the Police of RA / Գողոնն առգրավված է
Кража - Sputnik Արմենիա
Գողոնն առգրավված է
Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։

Լրահոս
0