FIFA աղյուսակ. Հայաստանի հավաքականը Պաղեստինի և Տրինիդադ ու Տոբագոյի թիմերից հետո է

© Sputnik / Asatur Yesayants / Полузащитники Генрих Мхитарян, Артем Симонян и нападающий Норберто Бриаско на тренировке сборной Армении по футболу перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван
Полузащитники Генрих Мхитарян, Артем Симонян и нападающий Норберто Бриаско на тренировке сборной Армении по футболу перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) վարկանիշային ցուցակում Հայաստանի հավաքականն անկում է գրանցել։ Այն հայտնվել է Հնդկաստանի կողքին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը միանգամից 7 կետով նահանջել է FIFA վարկանիշային աղյուսակում և հայտնվել 98–րդ կետում։

ՖԻՖԱ-ն հինգշաբթի ներկայացրել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը:

Главный тренер сборной Армении по футболу Вардан Минасян - Sputnik Արմենիա
Վարդան Մինասյանը կրկին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն է

Մեր ազգային թիմի առաջիկա մրցակից Մալթայի ընտրանին 185-րդ հորիզոնականում է:

Ազգերի լիգայում Հայաստանի մրցակիցները հետևյալ դիրքերում են. Մակեդոնիա՝ 77, Լիխտենշտեյն՝ 181, Ջիբրալթար՝ 196:

Աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիան և Բելգիան:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրահոս
0