00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազենի Հովհաննիսյանին հայհոյած տղամարդը ներողություն է խնդրել նրանից

Բաժանորդագրվել
Հաղորդավարուհին ուրախ է, որ տղան իր մեջ ուժ է գտել անձամբ գալու և ներողություն խնդրելու։ Նա վստահ է, որ եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյած և տղամարդն անձամբ գնացել և ներողություն է խնդրել նրանից: Այս մասին աղջիկը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Актриса Назени Оганнисян читат любовное стихотворение Вагана Терьяна - Sputnik Արմենիա
Նազենի Հովհաննիսյանին հայհոյել են հիվանդանոցի բակում. նա նկարել է վիրավորողներին

«Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ հեռուստաընկերություն, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։ Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։ Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ այսօր հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ընկերուհուն։ Բժշկական կենտրոնի մուտքի մոտ չհասած` լսել է, թե ինչպես է մի տղամարդ հետևից հայհոյանքով «հրավիրում» լուսանկարվելու։ Այս մասին նա գրել է  Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

«Չկարողացա «չլսել», ասում եմ` պատասխանատո՞ւ եք ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք ասում, կամ ինչի եք ընդհանրապես դուք… Թե՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվո՞ւմ։ Ասում եմ` հասկանո՞ւմ եք, որ էստեղ կանայք ծննդաբերում են, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների…»,- գրել է Նազենին և տեղադրել տղաների ու նրանց ավտոմեքենաների նկարները։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև ՀՀ ոստիկանությունը: «Դեպքը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և դիտարկվում որպես տվյալ անձին հասցված վիրավորանք՝ հրապարակային արտահայտություն հնչեցնելու ձևով: Քանի որ վիրավորանքը ապաքրեականացվել է, քաղաքացին իր շահերի պաշտպանության նպատակով կարող է քաղաքացիական հայցով դիմել դատարան: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում խուլիգանության հատկանիշների առկայությանը, ապա ՀՀ ոստիկանությունը հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում ստանալու պարագայում իր իրավասությունների շրջանակում կպարզաբանի նաև այդ հանգամանքը:

Լրահոս
0