Վարորդներին զրկում են մի կտոր հացից. ինչու են փակել Ուջան գյուղի ճանապարհը

© Sputnik / David Galstyan / Поселение Алашан
Поселение Алашан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բեռնատարների վարորդները ստիպված են մեծ տուգանք վճարել թույլատրելի քաշից շատ բեռ տանելու համար, իսկ չնչին աշխատավարձով ապրող վարորդները միայն այդպես են կարողանում ընտանիք պահել։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչներն այսօր փակել էին միջմարզային ճանապարհը` բողոքելով կապի և տրանսպորտի նախարարությունից, քանի որ արդեն մի քանի օր է` նախարարության աշխատակիցները խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, որոնք ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։ Տուգանքը կազմում է 500 հազար դրամ։

Բողոքի ցույցին ավելի քան 200 մարդ է մասնակցել։ Վարորդները նշել են` եթե թույլատրված քանակից շատ բեռ չբարձեն, չեն կարող ապրել չնչին աշխատավարձով, իսկ բարձած յուրաքանչյուր քարից նրանց 60 դրամ է մնում։

Ուջանի համայնքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մարզպետարանի աշխատակիցների հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են վերանայել բեռնափոխադրումների կանոնները, սակայն վարորդները պահանջում են չեղարկել նաև նախկին տուգանքները։

Լրահոս
0