Գնացել էր կնոջ հետևից և մոռացել վերադառնալ. Ուկրաինայում ձերբակալել են ՀՀ քաղաքացուն

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСотрудники Украинской полиции в Киеве
Сотрудники Украинской полиции в Киеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քաղաքացուն կարող են արտաքսել, եթե նա 10 օրվա ընթացքում չլքի Ուկրաինայի տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. ՀՀ 30-ամյա քաղաքացին Ուկրաինա է ժամանել իրեն կին գտնելու նպատակով, սակայն իրավապահ մարմիններին է «հանդիպել»։ Այս մասին գրում է «Всі Суми»–ն` հղում անելով Սումիի մարզի ոստիկանության հաղորդակցման բաժնի մամուլի ծառայությանը։

Министр внутренних дел Украины А.Аваков посетил центр подготовки патрульных полицейских во Львове - Sputnik Արմենիա
Ֆրանսիայում ձերբակալել են ուկրաինական «տիտուշկաների» կազմակերպիչ Սարգսյանին. Ավակով

«ՀՀ 30-ամյա քաղաքացին խախտել է երկրում գտնվելու կանոնները և վերջին տարվա ընթացքում ապօրինի կերպով բնակվում է Ուկրաինայի տարածքում», – գրված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը նշում է, որ եկել է կին գտնելու նպատակով և նրան հանդիպել է Ռոմենսկի մարզի գյուղերից մեկում, որտեղ էլ ապրում է։ Իսկ Սումիի մարզ էր եկել գնումների համար, այնտեղ էլ նրան հայտնաբերել են ոստիկանության և միգրացիոն ծառայության աշխատակիցները։

Նա ծրագրում էր վերադառնալ Հայաստան, որպեսզի հավաքի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հետագայում Ուկրաինայի տարածքում իր բնակությունն օրինականացնելու համար, սակայն չի հասցրել։

Տղամարդը 10 օր ունի Ուկրաինայի տարածքը լքելու համար, այլապես նրան կարտաքսեն երկրից։

Լրահոս
0