00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայի հրթիռային շոուն. բոլորը շահեցին, բացի Թուրքիայից

© AP Photo / Cpl L MatthewsВоенная операция США, Великобритании и Франции в Сирии
Военная операция США, Великобритании и Франции в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմուտքը, ինչպես և խոստացել էր, հարվածեց։ Սիրիան ցուցադրեց, որ կարող է պաշտպանվել և պատասխանել։ Ռուսաստանը և Իրանը չմիջամտեցին, քաղաքական կուլիսներում փոթորիկ է սպասվում։ Միայն Թուրքիան տուժեց։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թանկարժեք լուսային շոու Սիրիայի երկնքում. որքան թանկ են հրթիռները, այնքան էժան է ՀՕՊ-ը

Լուսադեմին Սիրիայում տեղի ունեցածը, իհարկե, շարունակություն կունենա։ Եվ ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաև մարտի դաշտում։ Չէ՞ որ երկրից ստացվող տվյալները կարող են վկայել միայն մի բանի մասին՝ արևմտյան ռազմական մեքենան խափանվել է ամենահետաքրքիր տեղում։

45-ый президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Սիրիական հարվածներն ու Թրամփի խաղաքարտը. ինչպես Թուրքիան ընդգրկվեց ամերիկյան թրիլերում

Նախօրոք հայտարարված թիրախների ուղղությամբ արձակված հարյուրից ավելի հրթիռներից (ավելի ստույգ՝ 103) տեղ է հասել կեսից քիչը (Ռուսաստանի ՊՆ-ի համաձայն` խոցվել են 71 հրթիռ)։ Դատելով դեպքերի վայրերից ստացվող տեղեկատվությունից՝ ամերիկյան «խելացի» հրթիռները կործանվել են երկնքում բացառապես սիրիական ՀՕՊ ուժերով։ Բայց չէ՞ որ դրանք հագեցած են ՀՕՊ հին միջոցներով ԲՈՒԿ-2Մ-ի, «Կվադրատի» մակարդակում, ինչպես նաև С-75, С-125, С-200 հրթիռային համալիրներով։ Դե, վերջին շրջանում սիրիացիները ստացել են նաև «Պանցիր»՝ միակ ժամանակակից միջոցը։

Երկնքում թանկարժեք լուսային շոուի հետևանքը դարձավ ռազմական պահեստների ոչնչացումը, որոնցում, արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով, կարող էին քիմիական զենքի պաշարներ լինել։ Զոհեր և վիրավորներ չկան, եթե հավատանք սիրիական բանակի հրամանատարությանը։

Ընդհանուր առմամբ, գրոհը կարելի էր անվանել «կրակել թիրախին», եթե չլինեին մի քանի տագնապալի գործոններ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ Արևմուտքը, չհասնելով իր նպատակին, դեմքը պահելու համար առաջիկայում կարող է ավելի ուժեղ հարվածել։ Այս անգամ այն օբյեկտներին, որոնց մասին տվյալներ նախօրոք չի հաղորդի։

Ամեն դեպքում, հենց այդպիսի տեսք ունի Սիրիայի երկնքում տեղի ունեցածը, իսկ դա նշանակում է, որ գովաբանված «տոմահավկերը» կարող են ծաղրի առարկա դառնալ համաշխարհային հանրության աչքում։ Ամերիկացիները չեն կարող դա թույլ տալ, քանի որ հեռանկարում նման դասավորվածությունը կնշանակի զիջել դիրքերը սպառազինությունների միջազգային շուկայում, իսկ Վաշինգտոնի համար դա հավասարազոր է դանակով սրտին հարվածելուն։

Ночное небо над Дамаском (14 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ են արձակել. լուսանկարներ

Այնպես որ առաջիկայում պետք է ակնկալել այսպես կոչված «հակաահաբեկչական կոալիցիայի» կրկնակի (այս անգամ ավելի ուժեղ՝ զոհերով և ավերածություններով) հարձակումներ։

«Այսպես կոչված», որովհետև, առաջին հերթին, ինչպես պնդում են ամերիկացիները, Սիրիայում գրեթե չեն մնացել ահաբեկիչներ (մնացել է «չափավոր ընդդիմությունը», «Ասադի արյունալի ռեժիմի դեմ» պայքար մղողները)։ Երկրորդ` ամերիկյան «խելացի» հրթիռները կրակել են սիրիական բանակի կոնկրետ դիրքերին և ենթակառուցվածքին…

Արևմուտքի ցուցադրական ագրեսիան. շղարշ՝ դեմքը պահելու համար

Եվ ամենագլխավորը` որքան էլ ԱՄՆ-ն և դաշնակիցները թույլ ու անարդյունավետ կրակեցին Սիրիայի ուղղությամբ, Ռուսաստանն ու Իրանը ռազմական պատասխան չտվեցին։ Արևմուտքը ուզում էր ցուցադրել, որ կարող է անտեսել համաշխարհային հանրության կարծիքը, և ցուցադրեց, իսկ ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի արդյունքում ստեղծված ստատուս քվոն նպատակաուղղված խախտվեց։

Բայց այստեղ էլ փորձագետների կարծիքները կարող են տարբերվել ընդհուպ մինչև այն, որ որոշակի պայմաններում ՄԱԿ Անվտանգության խորհրդում, ինչպես նաև միջազգային քաղաքական ասպարեզում դա կարող է դառնալ Սիրիայի վրա Արևմուտքի վերջին գրոհը։ Այսպես ասած «գեղեցիկ» ժեստ՝ դուռը շրխկացնելուց առաջ։

Եվ եթե բարձր քաղաքական մակարդակում հարվածից առաջ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապա արևմտյան զորքերն արդյունքում կարող են հեռանալ Սիրիայից։ Իբր ցուցադրել են իրենց «տոմահավկերի» հնարավորությունները, մկաններն են ցուցադրել և բավական է։

Бомбардировка Дамаска - Sputnik Արմենիա
Սիրիայի մայրաքաղաքի հրթիռակոծությունը. կադրեր դեպքի վայրից

Հայտնի է, որ հարվածից բառացիորեն ժամեր առաջ Մակրոնը կապ է հաստատել Պուտինի հետ և հայտնել այն կետերի մասին, որոնց հարված է հասցվելու, որպեսզի հանկարծ այնտեղ ռուս զինծառայողներ չլինեն։

Նշանակում է, որ Սիրիայի երկնքում թանկարժեք լուսային շոուն կարող է լինել ընդամենը ցուցադրական գործողություն, որը թույլ կտա պահպանել դեմքը հեռանալուց առաջ։ Օրինակ` Թերեզա Մեյն իր առավոտյան ելույթում հատուկ նշել է, որ «տոմահավկերով» հարվածի նպատակը չի եղել Սիրիայում Ասադի կառավարությունը փոխելը։

Իսկ եթե Արևմուտքը հրաժարվի այդ նպատակից, ապա «դռները շրխկացնելու» վարկածը չի կարելի հերքել։ Դա կլինի թանկ (հեղինակության առումով նույնպես) գործողություն, որն Արևմուտքը ստիպված կլինի ծածկել ցուցադրական ագրեսիայով նաև քաղաքական ասպարեզում։ Սպասելի է։

Գլխավոր պարտվող կողմը Թուրքիան է. Էրդողանը կրկին լավ չի հաշվարկել

Եվ ամենագլխավորը` արդյունքում բոլորը կարող են շահել։ Արևմուտքը կպահպանի դեմքը (իբր հարվածել են առանց Ռուսաստանի և Իրանի կողմից պատասխանի)։ Դամասկոսը, Մոսկվան և Թեհրանը կհասնեն իրենց ուզածին այն առումով, որ հնարավորություն կունենան վերացնելու երկրի տարածքում մնացած ահաբեկչական կազմակերպությունների մնացորդներին՝ առանց նայելու արևմտյան կոալիցիային։

Зенитный огонь над Дамаском (14 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Ի՞նչ է տեղի ունեցել այս գիշեր Սիրիայում. Թրամփի քմահաճույքն ու Ռուսաստանի արձագանքը

Իսկ պարտվո՞ղը։ Ամենագլխավոր պարտվող կողմը կարող է լինել Թուրքիան, որը հերթական անգամ անցավ հակառակորդի կողմ։

Հայտնի չէ, թե ինչ են խոստացել Արևմուտքում անձամբ Էրդողանին, բայց նա ամենապատասխանատու պահին հուսախաբ եղավ տարածաշրջանում մեծ պատերազմ ծավալվելու հարցում։ Պատերազմ, որի դեպքում կարելի էր ոչ միայն հաստատվել նույն Աֆրինում, այլ նաև շարժվել առաջ՝ սիրիական Մանբիջ և իրաքյան Սինջար։

Էրդողանը մեծ հույս ուներ, որ Ռուսաստանն ու Ամերիկան Սիրիայում կառճակատվեն, բայց արդյունքում ստիպված եղավ բավարարվել ռուսական արձագանքի բացակայությամբ և «հաճույքով ողջունել» հրթիռակոծությունը, որը, ինչպես պարզվեց, Արևմուտքի համար ընդամենը իմիջային, քաղաքական նշանակություն ուներ։ Այդ ամենը սկսվեց դեռ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում Էրդողանն աջակցեց ամերիկյան բանաձևը և նույնիսկ արևմտյան դիվանագետների հետ երկար աշխատեց փաստաթղթի վրա։

Եվ եթե նույն ամերիկացիներին, բրիտանացիներին ու ֆրանսիացիներին կարող են միայն պախարակել կեղծ մեղադրանքների հիմա վրա Դամասկոսին հրթիռային հարված հասցնելու համար, ապա Անկարայի դեպքում այս ամենը կարող է անդրադառնալ ոչ միայն հեղինակության, այլ նաև նյութական կորուստներով։ Օրինակ` մարտի դաշտում կամ քաղաքական ասպարեզում։

Լրահոս
0