Ակտիվիստները Գյումրիից գալիս են Երևան

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Ситуация в Гюмри (16 апреля 2018).
Ситуация в Гюмри (16 апреля 2018). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչ Երևան գալը ակտիվիստները Գյումրիում ավտոերթ և հանրահավաք իրականացրին:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում Թատերական հրապարակի հավաքի ժամանակ ակտիվիստները  հանդես եկան հայտարարությամբ՝  կես  ժամից քաղաքի մուտքի մոտից շարժվել Երևան:

Переулок проспекта Маштоца и улицы Амирян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

«Գյումրիում մեծ հաշվով օրակարգ չկա: Քանի որ իրադարձությունները ծավալվում են Երևանում, Գյումրիից կմեկնենք  Երևան՝  միանալու այն ընդհանուր  օրակարգին»,-նշեց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

Մինչ այդ, Շիրակի մարզպետարանի հատվածում ցուցարարները փակել էին Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցը: Այնուհետև նրանք բողոքի երթով  շարժվեցին Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ դասադուլի և գործադուլի կոչեր անելով: Ավելի ուշ ավտոերթ  տեղի ունեցավ քաղաքի տարբեր հատվածներում: Ավտոերթի ժամանակ ցուցարարները Գյումրիում կպչուն ժապավենով փակեցին արագաչափերը:

Լրահոս
0