Երևանի բոլոր փողոցները կբացվեն, բացի երեքից

© Sputnik / Asatur Yesayants / Ситуация на улице Ханджян рядом с Гос.педагогическим университетом Армении (16 апреля 2018). Ереван
Ситуация на улице Ханджян рядом с Гос.педагогическим университетом Армении (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բողոքի ակցիաների կազմակերպիչները Երևանում կազմակերպված հավաքի մասնակիցներին կոչ արեցին բացել փակ փողոցներն ու հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բացել փակ փողոցներն ու հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին նման կոչով դիմեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

Переулок проспекта Маштоца и улицы Амирян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

«Քանի որ մենք շարունակում ենք փակ պահել Բաղրամյան փողոցը, մենք Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում և Կիևյան փողոցում գտնվող մեր ընկերներին կոչ ենք մնալ տեղում և այստեղից ողջունում ենք իրենց»,- ասաց նա։

Մինչ այդ նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ կոչ էր արել քաղաքի բոլոր հատվածներում գտնվող իրենց համախոհներին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8։00-ից «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն ու անհնազանդության ակցիաներին միացած քաղաքացիները փակել են Երևանի կենտրոնական փողոցները։
Լրահոս
0