Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկար

© Sputnik / Asatur Yesayants / Лидер оппозиционной фракции "Елк" Никол Пашинян на мосту Победа (16 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на мосту Победа (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաշինյանը վնասվածքը ստացել է Բաղրամյան պողոտայում։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բաղրամյան պողոտայում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումից հետո «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այս մասին տարածված լուրերը լրագրողների հետ զրույցում հաստատեցին Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ու նրա կուսակիցները` հայտնելով, որ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ։

Հիվանդանոցից Sputnik Արմենիային հայտնեցին, որ պատգամավորի վնասվածքները թեթև են, նա առաջին բուժօգնությունից հետո դուրս կգրվի։

Որոշ լուրերի համաձայն` Փաշինյանը վնասել է ձեռքերը, երբ փորձել է Բաղրամյան փողոցից հեռացնել ոստիկանության տեղադրած փշալարը։

 

Լրահոս
0