Խղճի ու գաղափարի քվեարկություն. «Ծառուկյան» խմբակցությունն ազատ է քվեարկելու

© Sputnik / Karen Yepremyan / Микаел Мелкумян
Микаел Мелкумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է քվեարկությունը թողնել յուրաքանչյուրի խղճին ու գաղափարին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մենք ազատ ենք քվեարկելու։ Վարչապետի ընտրության մասին «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց Միքայել Մելքումյանը։

Митинг оппозиции на площади Республики. Анна Акопян (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաներ, փակ փողոցներ. ի՞նչ է կատարվում Երևանում. տեքստային ուղիղ հեռարձակում

«Մենք որոշել ենք քվեարկությունը թողնել յուրաքանչյուրի խղճին ու գաղափարին»,-ասաց Մելքումյանը։

Նա իր ելույթում հայտնեց, որ վարչապետի հարցը նոր չէ լուծվում։ Այն լուծվել է 2017թ-ի ապրիլի 2-ին, երբ ձևավորվեց իշխանական մեծամասնությունը։ Անդրադառնալով փողոցում տեղի ունեցող իրադարձություններին` Մելքումյանը նշեց. «Ժողովուրդն ուզում է աշխատանք և արդարություն»։ Իսկ դրանք ապահովելու բանաձևը, նրա խոսքով, պետք է գտնեն բոլորը միասին։

Նշենք, որ այսօր` ապրիլի 17-ին, ԱԺ-ում ընտրելու են Հայաստանի վարչապետին, միակ թեկնածուն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է։
Լրահոս
0