Խորհրդարանի շենքում իրավիճակը լարված է

© Sputnik / Nelli Danielyan / Проспект Баграмян (17 апреля 2018). Ереван
Проспект Баграмян (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ մուտք գործելու համար նիստը լուսաբանող լրագրողները ստիպված են անցնել շրջանցիկ ճանապարհներով։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ԱԺ-ում այս պահին պատրաստվում են 12։00-ին նախանշված նիստին, որի ընթացքում խորհրդարանը պետք է քվեարկի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու իշխանական կոալիցիայի առաջարկը։

Митинг оппозиции на площади Республики. Анна Акопян (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաներ, փակ փողոցներ. ի՞նչ է կատարվում Երևանում. տեքստային ուղիղ հեռարձակում

Խորհրդարանի շենքը ոստիկանության զորքերի ուժեղացված հսկողության ներքո է։ ԱԺ-ի բակում ու շենքում շրջում են զինված և զրահաբաճկոններով ու սաղավարտներով անձինք։ Բակում շրջում են նաև վարժեցված շներ։

ԱԺ-ի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրված են մետաղորսիչ սարքեր։ Պատգամավորները դահլիճ մտնելու համար ստիպված կլինեն անցնել դրանց միջով։

Լրահոս
0