Դոնիռոստովցի նկարիչը կզարդարի 2018–ի ՖԻՖԱ–ի երկրպագուների գոտին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մաքսիմ Իլյինովը կազակական փոփ–արտ ոճով ռուսական մոտիվներով նկարներ է ստեղծում։

Իր արվեստի օգնությամբ Մաքսիմ Իլյինովը սովորական իրերը ապրանքանիշների է վերածում։

Յուրաքանչյուր աշխատանքն իր մեջ բազում խորհրդանիշներ ունի, իսկ հին ռուսական կենցաղը միախառնվում է ժամանակակից իրականության հետ։

Նկարչի աշխատանքները կզարդարեն Դոնի Ռոստովում Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուների համար նախատեսված գոտիները։

Աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը կկայանա Մոսկվայում հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում։ Մրցաշարի եզրափակիչ փուլը նույնպես կանցկացվի «Լուժնիկիում» հուլիսի 15-ին։

Լրահոս
0