Կառավարությունում 1–ին նշանակումներն են. 2 նախարար շարունակում են պաշտոնավարել

© Sputnik / Asatur Yesayants / Площадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը կշարունակեն ղեկավարել նույն գերատեսչությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 Ապրիլ — Sputnik. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրենց պաշտոնում վերանշանակել է 2 նախարարների։ ՀՀ արտգործնախարարությունը կշարունակի ղեկավարել Էդվարդ Նալբանդյանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը` Վիգեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Էդվարդ Աղվանի Նալբանդյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,–ասված է նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանին նշանակել պաշտպանության նախարար»,–ասված է նախագահի մյուս հրամանագրում:

Հիշեցնենք, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ, Կառավարության գործունեության մասին օրենքներով, կառավարության անդամներին նշանակում է ՀՀ նախագահը` ՀՀ վարչապետի առաջարկով։

Լրահոս
0