Վարչապետ Սերժ Սարգսյանի առաջին ուղերձն ուղղված է եզդիներին

© Photo : official site of the NA of RA / Премьер-министр Армении Серж Саргсян на специальном заседании Парламента Армении (17 апреля 2018). Ереван
Премьер-министр Армении Серж Саргсян на специальном заседании Парламента Армении (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիներին ազգային տոնի առիթով։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանն այսօր վարչապետի պաշտոնում առաջին ուղերձն է հղել։

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի նորաստեղծ պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանը Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորել է Նոր տարվա` Մալաքե Թաուսի առիթով։

«Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունը ամրապնդվել է ինչպես համատեղ խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով: Դրա վառ վկայություններից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց 100-ամյակը նշում ենք այս տարի»,- ասված է ուղերձում։

Վարչապետը եզդիական համայնքին խաղաղ ու արգասաբեր տարի է մաղթել:

Լրահոս
0