Երևանի տարբեր հատվածներից տասնյակ քաղաքացիների տարել են ոստիկանություն

© Sputnik / Asatur Yesayants / Активисты на улице Чаренца (18 апреля 2018). Ереван
Активисты на улице Чаренца (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հաստատեց` բերման է ենթարկվել 66 քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքների մասնակիցներից ավելի քան վեց տասնյակին բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Активисты во главе с Николом Пашиняном на улице Корьюна (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում փոթորկվող Երևանում. օր 3-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Ապրիլի 18-ի, ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժանմունքներում 66 բերման ենթարկված կա։

Այսօր առավոտյան 10։ 00-ին հավաքի մասնակիցներն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հավաքվել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով հասան Բաղրամյան 26` ՀՀ նախագահի նախկին նստավայր, որտեղ այժմ գտնվում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայրը։ Այստեղից երթը դարձյալ վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ, Մաշտոցի Պողոտա, Կորյուն, Չարենց Ալեք Մանուկյան փողոցներ։

Հընթացս Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական և Մանկավարժական համալսարանների, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողներին կոչ արեց դասադուլ անել ու միանալ հավաքին։

 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը երեկ` ապրիլի 17-ին, վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։

Նշենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց գնալ տուն և գիշերը չմնալ փողոցում։ Նա նշեց, որ «թավշյա հեղափոխություն է» սկսում և հորդորեց հատուկ կոմիտեներ ստեղծել բոլոր մարզերում։

Լրահոս
0