Հայ բռնցքամարտիկներն արդեն երեք հաղթանակ ունեն. Հովհաննիսյանը հաղթեց թուրքին

© Sputnik / Михаил Фомичев /  / Անցնել մեդիապահոցБокс. Чемпионат Европы, архив
Бокс. Чемпионат Европы, архив - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ մարզիկները հաղթանակներով են ավարտել Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իտալիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդների առաջնության մարտերի առաջին օրվա ընթացքում հայ բռնցքամարտիկները երեք հաղթանակ են գրանցել։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян на разминке перед матчем 1/4 финала Лиги Европы УЕФА Арсенал - ЦСКА (5 апреля 2018). Лондон, Великобритания - Sputnik Արմենիա
Մխիթարյանի վնասվածքի մասին խոսել է «Արսենալի» մարզիչը. ե՞րբ դաշտ դուրս կգա ֆուտբոլիստը

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում նախօրեին մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ են գրանցել:

64 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթել է Սլովակիայի ներկայացուցչին: 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է բոսնիացի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ թուրք մարզիկին:

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս 10 մարզիկով, 9 տղա և 1 աղջիկ. Այսպիսին է երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 60 կգ քաշային Արմեն Ալոյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյան, գերծանր քաշային Սարգիս Պողոսյան, 51 կգ քաշային Կարինե Սարգսյան:

Լրահոս
0