00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգոր Խանջյան. Ստալինի փոխարեն նկարեց արգելված Ստեփան Շահումյանին, և նրան ներեցին

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցХудожник Григор Ханджян работает над очередной картиной в своей мастерской.
Художник Григор Ханджян работает над очередной картиной в своей мастерской. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանը ըմբոստ էր ու համարձակ։ Նա բազմիցս է ըմբոստ ու ծայրահեղ քայլերի գնացել` վտանգի ենթարկելով իր մասնագիտական վերելքը, սակայն նախախնամությունը նրան պահպանել է։ Նկարչի կյանքի հետաքրքիր էջերին է անդրադարձել մեր սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Գրիգորը նույնիսկ չէր հիշում` երբ է սկսել նկարել, նա միշտ է նկարել։ Փանոս Թերլեմեզյանը, դիտելով նրա մանկական աշխատանքներն, ասել է` եթե երեխան համբերություն ունենա, նրանից մի բան դուրս կգա։ Տասնամյակներ անց արդեն անուն ձեռք բերելով` Գրիգոր Խանջյանն իր կտավները դարաշրջան բացեցին։

Սեպուհ և Վերգինե Խանջյանները Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից էին, երկար տարիներ ապրել էին Վանում, որտեղ երեք երեխա էին լույս աշխարհ բերել։ Դեռ մինչև 1915 թվականը ռուս սպաները, որոնց հետ մտերիմ էր ընտանիքը, խորհուրդ տվեցին Խանջյաններին Արևելյան Հայաստան մեկնել։

Художник-резчик по камню Грачья Степанян и главный архитектор города Еревана, лауреат Государственной премии СССР Джим Торосян - Sputnik Արմենիա
Ջիմ Թորոսյանի հանճարը. նա նոր կառույցների համար հին շինությունները չէր քանդում

Վերգինեի մոտ ծանր հիվանդություն ախտորոշեցին։ Այն ժամանակվա բժշկության մեթոդները տարբերվում էին այսօրվա մեթոդներից, և նրան, ով տասը տարի առաջ էր վերջին անգամ ծննդաբերել, բժիշկները խորհուրդ տվեցին չորրորդ երեխային ունենալ` սեփական կյանքը փրկելու համար։ Ծնվեց Գրիգորը, իսկ Վերգինեն ապաքինվեց, նա մահացավ միայն խոր ծերության ժամանակ։

1945 թվականի ամռանը` պատերազմից անմիջապես հետո, իր դռները բացեց Երևանի գեղարվեստական ինստիտուտը, ուր ընդունվեց նաև Գրիգոր Խանջյանը։ Ուսանողական տարիները հիանալի անցան, իսկ երբ եկավ դիպլոմային աշխատանքը պաշտպանելու ժամանակը, նա անսպասելի և տաղտկալի թեմա ընտրեց 1907 թվականին Լոնդոնում տեղի ունեցած կոմունիստների V համագումարի մասին։

Շաբլոնները Գրիգորի համար չէին` դա ախտորոշում էր, որն ավելի էր սրվել խռովարարության անհանգիստ գենով։ Նա պարզապես չէր կարող կանոնից շեղվել, որի համաձայն` նման թեմատիկայով կտավի կոմպոզիցիայի կենտրոնում պետք է լիներ Լենինը, սակայն 1951 թվականին` դեռ Ստալինի կյանքի օրոք, երկրորդ կտավում նկարեց ոչ թե ժողովուրդների առաջնորդին, այլ Ստեփան Շահումյանին, որին հիշատակելը չէր ողջունվում։

Այդ խռովարարությունն այսօր է չնչին, աննշան թվում, սակայն այն ժամանակ ամեն ինչ կարող էր ավարտվել դիպլոմայինից զրկվելով` լավագույն դեպքում։ Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Եվս երկու տարի անց Գրիգորը դարձավ Հայաստանի նկարիչների միության ամենաերիտասարդ անդամը, և արագ ընտրվեց կառավարության անդամ։

ԽՄԿԿ-ի անդամ Խանջյանն այդպես էլ չդարձավ, և դա ևս ընդվզում էր, ինչը նշանակում էր, որ ստեղծագործական կարիերայի բարձունքների նա չի հասնի և մեծ «հեղինակավոր» պատվերներ չի ստանա։ Այդպես էին մտածում բոլորը, նա ևս, սակայն նրա համար միևնույն էր, իսկ բարձունքներն ու պատվերներն ինքնին լինում էին։

Խանջյանը մի օր նշեց, որ նույնիսկ չէր կարող պատկերացնել, թե իր արվեստում որքան կարևոր դեր կխաղա գրքային գրաֆիկայի, նկարազարդման ժանրը։ Ինչով նա զբաղվում էր դեռ ինստիտուտում` սկզբում նկարազարդելով Հովհաննես Թումանյանի գրքերը։ Երբ շուրջբոլորը, իսկ այնուհետև նաև ինքը համոզվեցին, որ դա լավ է ստացվել, պատվերներ եղան, որոնք կարող էին կուսակցականներին տալ, բայց նման բան չեղավ։

Аршил Горки и Фиорильо Ла Гуардия на открытии Федеральной картинной галереи (27 декабря 1935). Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անվանեց ու հեռացավ․ Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

1965 թվականին գրքային գրաֆիկայի համամիութենական ցուցահանդեսը Մոսկվայում էր անցկացվում, և Խանջյանը վճռական էր տրամադրված, ուզում էր ներկայացնել իր աշխատանքներն այդ ցուցահանդեսին։ Սակայն նա չէր կարող ուղղակի վերցնել ու ցուցադրել իր աշխատանքները, թեկուզ լավ գրաֆիկայով, բայց ինչ-որ տաղտկալի գրքի համար, որը քչերը կբացեն և ավելի քչերը կնկատեն պատկերազարդումները։ Ոչ, իհարկե, Խանջյանը չորս նկար ներկայացրեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի համար։

Կոմիտասի և Ցեղասպանության մասին պոեմը արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում, իսկ այն ժամանակ այդ թեման հնարավորինս չէին բարձրաձայնում, թեև Մոսկվայից Հայոց ցեղասպանության ողբերգական տարելիցը նշելու պաշտոնական թույլտվությունը պետք է շուտով ստացվեր։ Սակայն Հայաստանը փոքր հանրապետություն է, Սևակի գլուխգործոցը կարդացին գրեթե բոլորը, այդ պատճառով արդեն անիմաստ էր պնդել, որ գիրքը չհրատարակվի։

Հանրապետության ղեկավարությունը ևս հասունացել էր դրա համար։ Ճիշտ է, անձամբ Սևակը, որին Խանջյանը պատահաբար հանդիպեց քաղաքային տրանսպորտում և իմացավ նկարչի մտադրության մասին ոչ այդքան հարմար իրավիճակում, հարկ համարեց նրան նախազգուշացնել մեծ ռիսկի մասին։

Խանջյանը վախկոտ չէր, նա Մոսկվա է ուղարկում միանգամից 4 նկար և այնտեղից հիացական արձագանքներ է ստանում։ Տարօրինակն այն էր, որ հիացմունք էին հայտնել ցուցահանդեսի պաշտոնական ներկայացուցիչները, ինչը այդքան էլ սպասելի չէր։ Այնուհետև 4 նկարը 9-ի վերածվեց։

Астрофизический полигон ИГУ в Тункинской Долине - Sputnik Արմենիա
Հայ աստղաֆիզիկոսի փայլուն նախագիծը Հարավային Ամերիկայում, կամ այստեղ նույնպես հնարավոր է

Որոշ ժամանակ անց բոլոր 9 աշխատանքները ներկայացվեցին Նկարիչների տանը` Կոմիտասի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Դահլիճում Խանջյանին մոտեցավ ԿԿ առաջին քարտուղար Քոչինյանը, ասում են, որ նա հարցական և պահանջատիրական նայեց վարպետի աչքերին։ «Պետք է հրատարակել», — ասաց Խանջյանը, և նախագծի գործարկման մասին անմիջապես կարգադրություն արվեց։

Բացի այդ, պատմում են, որ այն ցուցահանդեսը նախատեսվածից շուտ փակեցին, երեկոյան, երբ մութն ընկնում էր, մարդիկ մոմեր էին վառում Նկարիչների տան դռների մոտ, և այդ լուռ լուսավորությունը չգիտես ինչու ուժեղ մտահոգել էր Մոսկվայում պատասխանատու ընկերներին։

Լրահոս
0