00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ը ճնշում կգործադրի Ռուսաստանի դաշնակիցների վրա, բայց Հայաստանի վրա` հազիվ թե

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նույնիսկ Հայաստանի քաղաքական վերնախավում արևմտամետ կողմնորոշում ունեցող օղակները չեն կարողանա հիմնավորել ու արդարացնել Ռուսաստանից զենք գնելու փաստը, անգամ եթե Արևմուտքը դրա համար սպառնա ամենակոշտ պատժամիջոցներով։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ամերիկացիներին ոգեշնչում են ոչ միայն աշխարհաքաղաքականությունը, այլ նաև տնտեսությունը և ֆինանսները

Այսօր արդեն կարելի է չկասկածել, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն արդյունքում կանդրադառնան նաև այն պետությունների վրա, որոնք ռուսական կորպորացիաներից զենք են գնում։ Թեկուզ այն պատճառով, որ աշխարհաքաղաքական ոլորտում Վաշինգտոնի գործողությունների տրամաբանությունը ենթադրում է, որ ԱՄՆ-ն ուղղակի չի հանդուրժի ռուսական С-400-ի մատակարարումները Թուրքիային կամ С-300-ի մատակարարումը Սիրիային։

Истребитель израильских ВВС F-15 - Sputnik Արմենիա
Եթե Սիրիայում ճակատ առ ճակատ բախվեն Իրանն ու Իսրայելը, բոլորի համար դա թանկ կարժենա

Տվյալ համատեքստում ԱՄՆ-ը գործում է` ելնելով երկակի նկատառումներից։ Ինչպես արդեն ասվեց, մեկն աշխարհաքաղաքականությունն է։ Հասկանալի է, որ նույն Թուրքիան, որն արդեն ավելի քան 70 տարի Արևմուտքի համար արգելք է ծառայել` խոչընդոտելով Հարավային Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ ռուսների ազդեցության տարածմանը, չի կարող հենց այնպես միանգամից փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը և լայն բացել այն դռները, որոնք կրծքով է պաշտպանել։

Արևմուտքում և, առաջին հերթին, ԱՄՆ-ում, դա պարզապես չեն հասկանա։ Հետո էլ` ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Չէ՞ որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ լինելը ոչ միայն սպառազինության և քաղաքական շահաբաժինների տեսքով առավելություններն են միջազգային ասպարեզում։ Դրանք նաև պարտավորություններն են, որոնք Անկարան, լինելով ՆԱՏՕ-ի լիիրավ գործընկեր, չի կարող անտեսել։

Բայց չէ՞ որ անտեսում է, ճի՞շտ է։ Թեկուզ այն պահին, երբ հրաժարվում է ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական ռազմական ավիացիային տրամադրել Ինջիրլիք օդանավակայանը` Սիրիայի տարածքին հրթիռային հարված հասցնելու ժամանակ։

Ավելին, այդ հարվածից առաջ Անկարան Թուրքիայի նախագահի շուրթերով հերթական անգամ հաստատում է Ռուսաստանից С-400 ՀՕՊ հակահրթռիային համալիրների երկու դիվիզիոններ գնելու, ինչպես նաև ռուսների հետ իր տարածքում այդ հզոր սպառազինության արտադրություն հիմնելու փաստը։

Իսկ դա արդեն ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ կոնկրետ տնտեսություն` սպառազինությունների միջազգային շուկայում, որտեղ լրջորեն բախվել են զենք արտադրող երկու գերտերությունները` ՌԴ-ը և ԱՄՆ-ը, արևի տակ տեղի համար պայքար։ Իսկ Թրամփը, ըստ էության լինելով ավելի շատ ոչ թե քաղաքական գործիչ, այլ գործարար, չի կարող հանդուրժել դա, քանի որ նման գործարքը կհանգեցնի ֆինանսական կորուստների և շուկայից եկամուտների կրճատման։

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը (10 մայիսի 2017): Վաշինգտոն, ԱՄՆ - Sputnik Արմենիա
ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրացումը լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսության համար

Եվ բոլոր մնացած եզրակացությունները, որոնք ներկայացնում են ՆԱՏՕ-ի, արևմտյան մասնագետները, թե ինչու Թուրքիան չպետք է գնի С-400, ուղղակի բխում են տնտեսական-ֆինանսական դատողություններից, որոնց համաձայն Արևմուտքը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի խաթարի այդ գործարքը։

Ասվում է նաև այն մասին, որ ռուսական С-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Եվ այն մասին, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ուղղակի բարոյական իրավունք չունի նման թանկ սպառազինություն գնել հնարավոր հակառակորդից։ Ի վերջո նույնիսկ արդեն սպառնում են` նախազգուշացնելով, որ ամերիկացիներն իրենց իրավունք են վերապահում կիրառել պատժամիջոցներ, եթե Անկարան ամեն դեպքում գնի այդ ռուսական համակարգերն իր ՀՕՊ-ի համար։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն արդեն Չինաստանին մատակարարել է C-400-ի երկու դիվիզիոն (նախատեսվում է առաքել ևս երկուսը), ապա պարզ է դառնում, որ ամերիկացիների խնդիրները նոր-նոր սկսվում են։

Արևմուտքը փորձանք է բերել իր գլխին

Մյուս կողմից հասկանալի է, որ միայն ֆինանսատնտեսական նկատառումներով նույնիսկ Թրամփը չի կարող կառուցել իր արտաքին քաղաքականությունը։ Նա ոչ մի տեղ չի փախչի աշխարհաքաղաքական բաղադրիչից, որքան էլ ցանկանա հեռանալ Սիրիայից, որտեղ առաջիկա հեռանկարում եկամուտներ չեն սպասվում, համատարած ծախսեր են։

Այդ համատեքստում պետք է խոստովանել, որ Արևմուտքը փորձանք է բերել իր գլխին, երբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդունել են անօրինական որոշում Սիրիայի տարածքին հրթռիային հարված հասցնելու վերաբերյալ։

Իսկ Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը իրենց մրցակցին` Մոսկվային, յուրահատուկ քարտ-բլանշ են տալիս` պաշտոնական Դամասկոսին C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու համար։ Որպեսզի հասկանալի լինի, թե որքան է սխալվել Արևմուտքը այս դեպքում, պետք է ընդամենը հիշել, որ Կրեմլը ժամանակին, ելնելով իսրայելցիների և ամերիկացիների խնդիրներից, մերժել է իր դաշնակից Ասադին ու չի տրամադրել այդ համալիրները։

Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Խելագար Էրդողանը, կամ ՆԱՏՕ–ի անդամները դուրս կգա՞ն միմյանց դեմ

Բանն այն է, որ C-300 զենիթահրթիռային համալիրի գործողությունների շառավիղը կազմում է 5-150 կմ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ հարվածի տակ կընկնի, օրինակ, Լիբանանի երկինքը, որտեղից իսրայելական ռազմական ավիացիան վարժվել է բացահայտ ծովահենային հրթիռային հարվածներ հասցնել սիրիական տարածքին։

Հենց սիրիական հակաօդային պաշտպանության կազմում հերթապահության կանգնեն ռուսական C-300-ները (որոշ տվյալներով` մի քանի դիվիզիոններ արդեն ուղարկվել են ռազմատրանսպորտային ինքնաթիռով), իսրայելցիների բախտն այլևս չի բերի։ Ամերիկյան և եվրոպական կործանիչների ու ռմբարկուների համար կավարտվի թեթև կյանքը, որոնք սիրիական երկնքում զգում են իրենց, ինչպես տանը։

Եվս մեկ նրբություն։ Եթե Սիրիայում հերթապահող ռուսական C-400-ները հսկում են միայն ռուսական ռազմակայանների օդային տարածությունը (Տարտուս, Հմեյմիմ և այլն), ապա C-400 համակարգերը կպատկանեն և կենթարկվեն ոչ թե ռուսական ռազմատիեզերական ուժերի ղեկավարությանը, այլ սիրիական հրամանատարությանը։ Արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարությունը դեռ պետք է ընդհանուր լեզու գտնի նրա հետ սիրիական երկնքից օգտվելու համար։

Միաժամանակ Իսրայելի սպառնալից նախազգուշացումն այն մասին, որ նա Ռուսաստանի համար յուրահատուկ կարմիր գիծ է նախանշել, որը կհատվի այն պահին, երբ Սիրիային կառաքվի С-300 զենիթահրթիռային համալիր, թվում է` չի ազդել Կրեմլի վրա։ Ամեն դեպքում Կրեմլը չի արձագանքել, իսկ համակարգերն ուղարկվել են։

Հայաստանը նավթադոլարներ չունի, և հայերն իրենց բանակը կզինեն բացառապես դաշնակցի` Ռուսաստանի օգնությամբ

Այնպես որ, ամերիկյան երկրները, որոշում ընդունելով Սիրիայի տարածքին հրթռիային հարված հասցնելու մասին, թեժացրել են տարածաշրջանում առանց այն էլ լարված իրավիճակը։ Իսկ եթե Սիրիայում գտնվող ռուսական սպառազինությունը հնարավորություն տա Դամասկոսին թեև մասամբ փակել երկրի երկինքը, ապա կավելանա նաև զենքը գնող երկրների թիվը։

Եվ այդ ժամանակ ամերիկացիները ոչ մի տեղ չեն փախչի և ստիպված կլինեն հայտարարել պատժամիջոցների հերթական փաթեթի մասին, որն այս անգամ կշոշափի ոչ միայն զենք արտադրող և վաճառող ռուսական կորպորացիաները, այլ նաև այն երկրները, որոնք այդ զենքը կգնեն կրկնակի եռանդով։ Կվերաբերի՞ արդյոք դա նաև Հայաստանին, որը ՌԴ-ից լուրջ ծավալներով զենք է գնում։

Արդեն հայտնի է, որ Մոսկվան մտադիր է Երևանին մատակարարել իր կորպորացիաների ժամանակակից մշակումները։ Առաջին հերթին այն պատճառով, որ տարածաշրջանում Հայաստանը նրա ամենամոտ դաշնակիցը և ընկերն է, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ։ Երկրորդ հերթին այն պատճառով, որ անհրաժեշտ է հավասարակշռել ուժերը, քանի որ հենց դա է միակ երաշխիքը, որ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը չի թեժանա։

Заместитель министра обороны Армении Давид Пахчанян - Sputnik Արմենիա
Մեր շահերից ենք ելնելու. Հայաստանի ՊՆ-ն` ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին

Ադրբեջանը նախկինում արդեն հասցրել է հսկայական քանակությամբ զենք գնել ոչ միայն Ռուսաստանից։ Բաքուն մեծ քանակությամբ զենք է շարունակում գնել նաև Բելառուսից, Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից։ Եվ անհրաժեշտ է հավասարակշել սպառազինությունը…

Ստացվում է` եթե ԱՄՆ-ը պահանջի արցախյան հակամարտության երկու կողմերից համագործակցություն հաստատել զենք արտադրող ռուսական կորպորացիաների հետ, ապա դա ձեռնտու կլինի բացառապես Ադրբեջանին։ Նա հնարավորություն կունենա իր ֆինանսական միջոցները բաշխել մյուս առաքիչների վրա, ինչը Հայաստանը չի կարող անել, քանի որ Երևանը չունի «նավթադոլարներ»։

Այնպես որ, արդեն կարելի է վստահ լինել, որ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներին, Հայաստանն ամեն դեպքում կշարունակի գնել հենց ռուսական սպառազինություն։ Դա հասկանում են նաև Վաշինգտոնում, և, ամենայն հավանականությամբ, չեն ցանկանա այնպես անել, որպեսզի Երևանը լիովին երես թեքի Արևմուտքից։ Իսկ դա նշանակում է, որ Երևանի վրա ճնշում չեն գործադրի։

Իսկ եթե գործադրեն, ապա Հայաստանը ստիպված կլինի երես թեքել Արևմուտքից։ Հայաստանը պետք է պաշտպանի իր տարածքը, իր սահմանները և միևնույն ժամանակ միջազգային ասպարեզում ներկայանա որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Եվ դրա համար անհրաժեշտ է ռուսական զենք։ Դրանից չեն կարող հրաժարվել անգամ երկրի արևմտամետ կողմնորոշում ունեցող ուժերը։

Լրահոս
0