Լարված իրավիճակ Աբովյան-Երևան մայրուղում. բերման ենթարկվածների մեջ նաև լրագրող կա

© Sputnik / Asatur Yesayants / Ситуация на мосту Победа (16 апреля 2018). Ереван
Ситуация на мосту Победа (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայրուղին բաց է, բայց ոստիկաններն ու ցուցարարները չեն հեռանում:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտյան Աբովյանի բնակիչները փակել են Աբովյան-Երևան մայրուղին։ Ոստիկանների ու ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, երբ ոստիկանները փորձել են բացել փողոցը։

Митинг на Площади Республики (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ են անում ցուցարարները Երևանում և մարզերում. օր 5-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Ոստիկաններին այս պահին հաջողվել է բացել մայրուղին ու վերականգնել երթևեկությունը:

Շուրջ 30 րոպե արգելափակված մնալուց հետո ոստիկանները ակտիվիստներին ստիպել են բացել այն:

Դեպքի վայրից բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ: Բերման ենթարկվածների մեջ է նաև լրագրող Տիրայր Մուրադյանը։

Ականատեսների պնդմամբ` ոստիկանների և հավաքի մասնակիցների բախման հետևանքով կան վնասվածքներ ստացած անձինք:

Լրահոս
0