00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոջայանի թաքստոցը. հայկական ընտանիքի պատմությունը` թուրքերեն նամակներում

© Sputnik / Dmitriy PisarenkoАрмянская церковь в Турции (Ван, Западная Армения)
Армянская церковь в Турции (Ван, Западная Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դետրոյթում բնակվող հայկական ընտանիքն իր տանը նամակների թաքստոց է։ Այդ նամակներով կարելի է վերստեղծել անատոլիական գյուղի և նրա հայ բնակիչների կոլորիտը, որոնք մի ժամանակ բարգավաճել են իրենց պատմական հողում։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. «Իմ թանկագին որդի Գարաբեդ». այսպես է վերնագրված գիրքը, որում հավաքված թուրքական Էֆքերե գյուղից ԱՄՆ ուղարկված 88 նամակները։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը։

Խոջայանների ընտանիքը 1912-1919թթ-ով թվագրվող նամակները պատահաբար գտել է Դետրոյթում։

«2001թ-ին Գարաբեդ Խոջայանի ընտանիքն իր տանը գտել է թաքստոց, որում հին նամակներով փոքր տուփ է եղել։ Գարաբեդը մահացել է 25 տարի առաջ, և տուփի մասին մոռացել են։ Նամակները հայերեն և թուրքերեն են», — գրում է հոդվածի հեղինակ Արմսթրոնգը։

1890-ականի կեսերին Էֆքերում ծնված Գարաբեդն Ամերիկա է արտագաղթել Առաջին աշխարհամարտի սկսվելուց մի քանի տարի առաջ։ 1913թ-ին նրա հետևից այնտեղ է մեկնել նրա հայրը` դարբին Հարությունը։

Армянская церковь св. Геворга в турецком городе Мардин - Sputnik Արմենիա
Նա քրիստոնյա չէ. 80–ամյա թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին

Նամակները գրել են նրա ընտանիքի անդամները և հարևանները, որոնք մնացել են Էֆքերում։ Նամակները թարգմանել է Հարվարդի համալսարանի ակադեմիկոս Սուքրու Իլիսակը (H. Şükrü Ilıcak)։

Տքնաջան աշխատանքի արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները. վերծանումը թույլ է տվել լիովին վերստեղծել անատոլիական գյուղի կոլորիտը, որը պաշտոնապես արդեն չկա, ընդգծել է Արմսթրոնգը։

«Ահա նա մեր առջև է` հարյուր տարի անց իրար հետ զրուցող բնակիչներով», — նախաբանում գրում է Գարաբեդի թոռը` Ջոնաթան Վարժապետյանը, որը նաև գրքի խմբագիրն է։

Գրքում նամակներից բացի, կան նաև ձեռագիր բնօրինակների և գյուղի բնակիչների լուսանկարները։

Церковь Святой Богородицы (Котеванк), IX век. Село Неркин Геташен, Гегаркуник - Sputnik Արմենիա
Նախաքրիստոնեական գանձարան․ հայկական գյուղը պատմական գտածոների իսկական պահոց է

«Այդ ժամանակ Էֆքերում եղել են մոտ 500 հայկական և 50 թուրքական տներ։ Դա մի շրջան է եղել, երբ հայերն Անատոլիայի գյուղերից արտագաղթել են Ամերիկա` միաժամանակ սերտ կապեր պահպանելով նրանց հետո, ովքեր մնացել են գյուղում։ Հատկանշական է, որ նամակներում չեն շոշափվում քաղաքական և սոցիալական իրադարձություններ, որոնք տարիներ շարունակ ցնցել են տարածաշրջանը։ Դրա փոխարեն ուշադրություն է դարձվել հարսանիքներին, ծնունդներին, մահերին, հիվանդություններին, մթերքի գներին ու գյուղի բամբասանքներին», — գրում է հեղինակը։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է Արմսթրոնգը, նամակների բովանդակությունից երևում է, որ գյուղն աստիճանաբար ներքաշվել է քաղաքական գործընթացներում։

Ինչ վերաբերում է 1915թ-ի Հայոց ցեղասպանության և հայերի զանգվածային արտաքսմանը, նամակներում աղոտ ակնարկ են անում այդ իրադարձություններին, սակայն նամակագրությունը կտրուկ ընդհատվել է 1915թ-ի գարնանը։

«Իմ թանկագին որդի Գարաբեդը» միավորում է նամակները, որոնք ուղարկվել են Գարաբեդին և Հարությունին 1912-1919թթ-ին։ Դրանցից 86-ը գրվել են 1912-1915թթ-ին, իսկ վերջին երկուսը` 1919թ-ին։ Դրանք կողմնակիորեն հաղորդում են այն մասին, որ իրենց ամբողջ ընտանիքը սպանված է, ներառյալ նրանց, ում նամակները մենք կարդացել են մինչև հիմա։

Ինչպես գրում է Արմսթրոնգը, Գարաբեդը և Հարությունը շարունակել են ապրել Դետրոյթում, իսկ Անատոլիայում մնացած նախկին աշխարհի հետքերն աստիճանաբար վերացել են։

Լրահոս
0