Երևանում բերման ենթարկված ցուցարարների թիվը հատել է 130–ի սահմանը

© Sputnik / Asatur Yesayants / Шествие протестующих по проспекту Маштоца (21 апреля 2018). Ереван
Шествие протестующих по проспекту Маштоца (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հայտնում է, որ շատերին արդեն ազատ են արձակել։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ապրիլի 21-ին, ժամը 21։00-ի դրությամբ` Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել ավելի քան 130 քաղաքացի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«132 բերման ենթարկված քաղաքացի կա, որից 100-ից ավելին կա՛մ ազատ են արձակվել, կա՛մ կամավոր ներկայացել են նախաքննական մարմին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր ու երթեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որը նախաձեռնել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
0