00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը փոխում է մարտավարությունը. հավաքն ավարտվեց, սկսվեց նորը

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста оппозиции в Ереване
Акция протеста оппозиции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կատարեց ոստիկանության պահանջը. ապօրինի հավաքն ավարտվեց, սկսվեց օրինականը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. 6-րդ զանգվածի «Նոր տուն» խանութի մոտ սկսված հավաքը դադարեցված է։ Այս մասին հայտարարեց Նոր Նորքում հավաք անցկացնող Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան հավաքները դադարեցնելու` ոստիկանության պահանջի։

«Սիրելի ոստիկաններ, ձեր պահանջը մենք կատարեցինք։ Հիմա «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով մենք հրավիրում ենք նոր` շտապ հավաք արձագանքելու համար այն ապօրինություններին, որոնք Հայաստանում տեղի են ունենում ակտիվիստների նկատմամբ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև մեջբերեց օրենքի հիշյալ դրույթը, որտեղ ասվում է, որ, եթե հավաքն ունի փաստացի կազմակերպիչ, ապա նա պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի կազմակերպման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։

Ситуация на улице Амирян (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը նախազգուշացնում է` ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կկիրառվեն

Փաշինյանը բջջային հեռախոսով տեղում զանգեց Նոր Նորքի ոստիկանություն և բաժանմունքի հերթապահ ոստիկանին և իրազեկեց նախատեսվող հավաքի մասին։

«Ես շտապ հավաք եմ կազմակերպում Նոր Նորքի 5-րդ զանգվածի «Տիտան» խանութի մոտ, որտեղից երթով շարժվելու ենք Նոր Նորքի կենտրոնական փողոցով, Պաշտպանության նախարարության մոտով մտնելու ենք Ավան, մինչև «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկ»,- հեռախոսով ասաց Փաշինյանը։

Ոստիկանությունն ի գիտություն ընդունեց հավաքի մասին տեղեկությունը, ինչից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայնեց ապահովել երթի անվտանգությունը։

Երթը Նոր Նորքից Ավան վարչական համայնք մեկնարկեց։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին Նոր Նորքում մեծ թվով ոստիկանության նոր ուժեր են կուտակվում։

Մինչ այդ ոստիկանությունը հայտարարել էր, որ հավաքն անօրինական է, քանի որ դրա կազմակերպիչները«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջով պատշաճ իրազեկում չեն ներկայացրել պատկան կառույցներին։

Լրահոս
0