Երևանի կենտրոնական փողոցներով երթը ղեկավարում է Ալեն Սիմոնյանը

© Sputnik / Asatur Yesayants / Улица Григора Лусаворича (22 апреля 2018). Ереван
Улица Григора Лусаворича (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաբուխ հավաքների մասնակիցները Խանջյան փողոցում են, երթը կշարժվի Երևանի կոնտրոնական փողոցներով:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երևանում ընթացող հավաքների ղեկավարներին բերման ենթարկելուց և մեկուսացնելուց հետո շարունակվող ինքնաբուխ ակցիաների ղեկավարությունը ստանձնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հավաքից հեռացված Փաշինյանը ֆեյսբուքում հայտարարություն է տեղադրել

Նա հայտարարեց, որ երթ կիրականացվի Երևանի կենտրոնական փողոցներում: Երթին են միացել Երևանի Գրիգոր Լուսավորիչ, Խանջյան փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները:

Բազմամարդ՝ մի քանի հազարանոց երթն այս պահին երկկողմանի փակել է Խանջյան փողոցը: Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներով փակել են նաև Խանջյանից դեպի Ագաթանգեղոս փողոց տանող ստորգետնյա ավտոճանապարհը:

Երթը շարժվում է դեպի Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:

Լրահոս
0