Եվրամիությունը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի և Փաշինյանի երկխոսության ձախողումը

© Sputnik / Asatur Yesayants / Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները շտապ հայտարարությունն են տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ողջունելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը:

Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգություն է հայտնել, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:

Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է` կկասեցնի Հանրապետության հրապարակի և մյուս հավաքները

«Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»,- նշված է հայտարարության մեջ

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և ԱԺ ընդդիմադիր պագամավոր Նիկոլ Փաշինյանը: Սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր միակ երկխոսությունը առաջարկած պայմանները կատարելն է, որի վերջնանպատակն իշխանափոխութունն է։

Հանդիպումը ձախողվեց, և ՀՀ վարչապետը հեռացավ հանդիպման վայրից։

Լրահոս
0