Ո՞վ է առաջինը ճանաչել Ազնավուրին. պատասխանում է մեծ շանսոնյեն

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցКонцерт Шарля Азнавура
Концерт Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհահռչակ երգիչը ցանկանում է ապրել 120 տարի` այնքան, որքան մաղթում են միմյանց հրեաները։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հրեաներն առաջինն են ճանաչել Շառլ Ազնավուրին որպես արտիստ։ Այդ մասին նա պատմել է Nice Matin թերթին տված հարցազրույցում։ Հաղորդում է Le Monde Juif («Հրեական աշխարհ») կայքը։

«Շուտով ես կդառնամ 94 տարեկան, իսկ ես չեմ զգում իմ տարիքը։ Գլխավորը իմանալ, թե որքան է մնացել։ Կարծում եմ, որ կապրեմ մինչև ծերություն», — ժպտում է Ազնավուրը։

Մինչև ծերություն նշանակում է մինչև 120 տարի, հավելել է արտիստը։ Հենց այդքան են մաղթում միմյանց հրեաները` նրա առաջին ունկնդիրները։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
«Ի՞նչ ֆրանսիացի, չէ՞ որ դուք հայ եք». ինչ է նվիրել Ազնավուրը ռուս դերասանին

2017թ-ին շանսոնյեն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի կողմից ստացել է Ռաուլ Վալենբերգի հուշամեդալ` ի հիշատակ նրա, թե ինչպես է Ազնավուրի ընտանիքն օգնել հրեաներին և հայերին ֆաշիստների կողմից բռնազավթված Ֆրանիայում։

Փարիզի իրենց բնակարանում նրանք թաքցրել են հրեաներին, այդ թվում` Դիմադրության շարժման հերոսներից մեկին` Միսաք Մանուշյանին։

Վալենբերգի հիմնադրամին Ազնավուրյանների ընտանիքի այդ դրվագի մասին պատմել է իսրայելցի պատմաբան Յաիր Օրոնը։

Լրահոս
0