Գործընկերները պարզել են, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը

© Sputnik / Asatur Yesayants / Лидер оппозиционной фракции "Елк" Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ելք» խմբակցության 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով այսօր, ժամը 14։00–ին նախանշված արտահերթ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ՁՊՎ–ում(Ձերբակալվածների պահման վայր)։ Այս մասին «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Протестующие перед отделением полиции, где предположительно находится Никол Пашинян (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է 11 ցուցարար

Նա նաև որոշ մանրամասներ է հայտնում այսօր առավոտյան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ «Ելք» խմբակցության անդամների հանդիպումից։

«Արա Բաբլոյանն առաջարկում էր նստել բանակցային սեղանի շուրջ` իրավիճակին լուծում տալու համար։ ԱԺ նախագահը պայման է դրել, որպեսզի այդ ընթացքում դադարեցվեն փողոցային երթերն ու հանրահավաքները»,– ասաց Լենա Նազարյանը` հավելելով, որ իրենք չեն ընդունել այդ նախապայմանը` ասելով, որ որևէ մեկն իրենցից ցույցերը դադարեցնելու կոչ չի անի։

Ինչ վերաբերում է իրենց խմբակցության 3 անդամներին անձեռնմխելիությունից զրկելուն, Լենա Նազարյանի փոխանցմամբ ինքն ԱԺ նախագահին զգուշացրել է, որ այդ որոշումը խայտառակություն կլինի երկրի համար։

Ի դեպ, այդ հարցով այսօր, ժամը 14։00–ին նախանշված արտահերթ նիստն այս պահին հետաձգվել է անորոշ ժամանակով։

Լրահոս
0