00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆրանսիացիներից պրծում չի լինի» . Armenia-ն գործարկել է Երևան–Լիոն չվերթը

© Sputnik / Laura SarkisianПрезентация рейса авиакомпании Armenia Ереван-Лион (23 апреля 2018). Аэропорт "Звартноц"
Презентация рейса авиакомпании Armenia Ереван-Лион (23 апреля 2018). Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 19–ից Armenia ավիաընկերության ինքնաթիռները սկսել են ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնել Երևանից Լիոն և հակառակը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը հիանալի երկիր է` բարեհամբույր ժողովրդով և համեղ խոհանոցով։ Ֆրանսիացիները սկսել են ավելի հաճախ գալ Հայաստան, հատկապես Armenia ավիաընկերության Երևան-Լիոն-Երևան չվերթի գործարկումից հետո, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ֆրանսիացի Թոմաս Բրեսը։

Նա Երևան-Լիոն-Երևան չվերթի առաջին ուղևորներից մեկն է, իսկ չվերթը ապրիլի 19-ից գործարկել է Armenia ավիաընկերությունը։ Օդանավերը թռիչքներ կիրականացնեն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Երևան-Լիոն տոմսի արժեքը սկսվում է 170 եվրոյից, երկու ուղղությամբ տոմսը կարժենա 360 եվրո։

«Ես չորրորդ անգամ եմ գալիս Հայաստան։ Նախկինում ստիպված էինք ժամերով հասնել Երևան` անցնելով մի քանի երկրներ։ Հիմա տեղ ենք հասնում 4 ժամ 10 րոպեում, բարեհամբույր անձնակազմի ուղեկցությամբ և համեղ ուտելիքով միայն հաճույք է մեկնելը։ Հիմա ֆրանսիացիներից պրծում չի լինի», — կատակեց Բրեսը։

Թոմասի կինը ֆրանսիահայ Կարոլ Բեքմեզյանն է։ Նրա նախնիները փրկվել են Հայոց ցեղասպանությունից և հիմնվել Մարսելում։ Չվերթի գործարկումից հետո Բեքմեզյան-Բրես զույգն ավելի հաճախ կգա Հայաստան։

© Sputnik / Laura SarkisianԵրևան–Լիոն չվերթի շնորհանդես
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես - Sputnik Արմենիա
1/3
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես
© Sputnik / Laura SarkisianԵրևան–Լիոն չվերթի շնորհանդես
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես - Sputnik Արմենիա
2/3
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես
© Sputnik / Laura SarkisianԵրևան–Լիոն չվերթի շնորհանդես
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես - Sputnik Արմենիա
3/3
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես
1/3
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես
2/3
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես
3/3
Երևան–Լիոն չվերթի շնորհանդես

«Ամեն անգամ Հայաստան գալիս հաղորդակից եմ լինում արմատներիս, Երևանում ավելի լավ ես ճանաչում ինքնդ քեզ, քո պատմական հայրենիքը, քո ժողովրդին», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Բեքմեզյանը։

Լիոնում հայտնի գործարար Արման Բաադուրյանը նույնպես Երևան-Լիոն չվերթի առաջին ուղևորների մեջ էր։ Նա հաճախ է գալիս Հայաստան և շատ գոհ է, որ հիմա հայրենիք հասնելու համար ոչ թե օրեր են պետք, այլ չորս ժամվա հարմարավետ թռիչք։

«Այս անգամ ես գնել եմ 15 տոննա տարբեր արտադրանք, որն ինձ հետ տանելու եմ Ֆրանսիա` իմ խանութների և ռեստորանների համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաադուրյանը։

Զբոսաշրջության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար չվերթի կարևորությունը լրագրողների հետ զրույցում ընդգծեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր դե Ֆլեշեն։

Главный редактор и основатель журнала Азат в Лионе Грегор Адамян - Sputnik Արմենիա
Ինչու է ֆրանսիահայ գործարարն ամեն տարի Հայաստան բերում ընկերներին. նրա երազանքի Հայաստանը

«Ֆրանսիան ողջունում է չվերթի գործարկումը։ Դա թույլ կտա ավելի շատ խորացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերը, հատկապես մեր երկրների համար առանցքային տարում։ Այս տարի տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի XVII միջազգային գագաթաժողովը։ Չվերթը մեծ հնարավորություններ կբացի երկու կողմերի համար։ Մենք ուզում ենք, որ այն երկարաժամկետ լինի», — ասաց Ֆլեշեն։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, որ չվերթը թույլ կտա ֆրանսիացիներին ավելի լավ ծանոթանալ հայ ժողովրդի և Հայաստանի հետ։

Armenia ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը բացատրեց, թե ինչու է ավիաընկերությունը չվերթերի իրականացման համար Ֆրանսիայում ընտրել հենց Լիոնը։

«Ընտրելով Լիոնի և Մարսելի միջև` մեր ընտրությունը կանգ առավ առաջին քաղաքի վրա, քանի որ այնտեղ մեծ հայ համայնք կա և աշխարհագրական առումով լավ դիրքում է։ Լիոնից ավելի մոտ է և էժան է տարբեր քաղաքներ մեկնելը` Մարսել, Նիցցա, Փարիզ և այլն։ Օդանավակայանում ուղևորահոսքն ավելի բարձր է», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` չվերթը պահանջված է, և ավիաընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ դրանից կօգտվեն ոչ միայն հայերը, այլ նաև ֆրանսիացիները։ Խաչատրյանի խոսքով` Երևան-Լիոն չվերթը միակ ուղիղ և էժան չվերթն է Հայաստանից Եվրոպա մեկնելու համար։ Օդանավերը Երևանից Լիոն կմեկնեն երևանյան ժամանակով 13։30-ին։

Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից մեկն է, որտեղ մեծ հայ համայնք կա։ Լիոնի արվարձաններում ապրում են մոտ 100 հազար հայեր, իսկ հենց քաղաքում նրանց թիվը երկու հազարի է հասնում։ Այդ քաղաքը շատերն անվանում են «հայկական մշակութային Փարիզ»։ Քաղաքում գործում են երկու հայկական ռադիոկայաններ, հրապարակվում է հայալեզու ամսագիր։ Լիոնում գործում են նաև հայկական կազմակերպություններ, դպրոց և եկեղեցի։

Рабочий визит мэра Лиона Жоржа Кепенекяна в Ереван (7 марта 2018) - Sputnik Արմենիա
Ինչի համար են ֆրանսիացիները սիրում հայերին․ պատմում են բիզնեսի ֆրանսիահայ «գայլերը»

Համայնքը հասցրել է հիմնել նաև տարբեր ասոցիացիաներ` ամուր հաստատվելով երկրում։ Լիոնի կենտրոնում` Պոնսե հրապարակում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կա։ Լիոնի մոտ է գտնվում «փոքր Հայաստանը». ֆրանսիացիներն այդպես են անվանում Ֆրանսիայի հայաբնակ Դեսին քաղաքը։

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-Ավիան»։

© Youtube/ Sputnik Армения«Զվարթնոց» օդանավակայանում
В аэропорту Звартноц прошло мероприятие, посвященное запуску рейса Ереван-Лион авиакомпании Armenia - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայանում
Լրահոս
0