Մարիա Զախարովան հայ ժողովրդին հզոր է համարում

© Sputnik / Кирилл Каллиников /  / Անցնել մեդիապահոցМария Захарова
Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և հայաստանցիների ցնծությանը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Facebook-ի իր էջում գրել է, որ հայ ժողովուրդը հզոր ժողովուրդ է։

Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու և պահպանելու միմյանց նկատմամբ հարգանքը՝ չնայած արմատական տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր հրաժարականը։

Լրահոս
0