00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ռուսաստանի միջև կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван
Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նել է, որ հայաստանյան իշխանությունների նպատակը հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները ոչ թե քննադատելն է, այլ բանակցությունների, քննարկումների միջոցով լուծելը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Երևանում` «Մարիոթ» հյուրանոցում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով` «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Հայաստանի և Ռուսաստանի հետագա հարաբերություններին։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի բոլոր իշխանություններն այս հարցին միատեսակ են պատասխանելու, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր են։ Սակայն այդ երկու պետությունների միջև կան խնդիրներ, որոնք հարկավոր է հարթել։

«Կասկած չկա, որ Հայաստանը և Ռուսատանը բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան։ Մեր նպատակը այն խնդիրները ոչ թե քննադատելն է, այլ բանակցությունների, քննարկումների միջոցով լուծելը, և ես վստահ եմ, որ այդ երկխոսությունը Ռուսաստանի հետ ստացվելու է»,- ասել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, ԱԺ ընդդիմադիր պատգամավորը թվարկել է դրանցից մի քանիսը։ Մասնավորապես նա անդրադարձել է Ռուսաստանում հայկական վարորդական վկայական ունեցող Հայաստանի քաղաքացիների շահերին` ասելով, որ հայկական վարորդական վկայականների պատճառով մարդիկ չեն կարողանում աշխատանքային պայմանագրեր կնքել, և այդ հարցը արդեն տևական ժամանակ է չի լուծվում։

Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մատակարարվող զենքի մասին։

Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դառնալ Հայաստանի վարչապետ, եթե ժողովուրդը ցանկանա

«Մեկ այլ խնդիր կապված է Ռաւսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման ու վաճառքի հետ, ինչի պատճառով խախտվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինուժի հավասարակշռությունը, Ռուսսատանը զենք վաճառելով Արբեջանին կամա թե ակամա նպաստում է դրան»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։

Բայց Փաշինյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, պետք է այդ հարցում լավատեսորեն տրամադրվել։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։

Լրահոս
0