Մամուլի ասուլիսին կմասնակցի նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Եվգենի Պանտելեևը:
Ներկա գտնվող լրագրողներին կբաժանվեն Հաղթանակի ժապավեններ:
Գեորգիևյան ժապավենը հիշատակի, սերունդների կապի և զինվորական փառքի խորհրդանիշ է միլիոնավոր մարդկանց համար ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում:
Հաղթանակի օրվա 73-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 22-ից մայիսի 9-ը, ողջ Ռուսաստանի տարածքում և արտասահմանում կանցկացվի «Գեորգյան ժապավեն 2018» ակցիան:
«Գեորգիևյան ժապավեն» ակցիան նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարություններին: Ակցիայի անցկացման գաղափարը ծագել է 2005 թ.-ին ՌԻԱ Նովոստի գործակալության կողմից: Նույն տարում էլ անցկացվել է առաջին ակցիան։ Այդ օրվանից ի վեր մայիսի 9-ի առթիվ ժապավեն կապելը դարձել է ավանդույթ:
Հավատարմագրում.
Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ւղարկելով valoyan@mai