ԲՀԿ-ն իր կուսակիցներին կոչ է անում դուրս գալ փողոց

© Sputnik / Asatur Yesayants / Девятый съезд партии Процветающая Армения. Гагик Царукян
Девятый съезд партии Процветающая Армения. Гагик Царукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԲՀԿ–ականները դուրս են գալիս փողոց։ Կուսակցությունը վերահաստատել է ժողովրդական շարժմանը միանալու իր պատրաստականությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր անդամներին կոչ է անում բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց։

Նման հայտարարությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը։

Ситуация на улице Вазгена Саргсяна (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երևանում կրկին բողոքի ակցիաներ են

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»,– ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` մինչ այդ, ապրիլի 22-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ ԲՀԿ–ն հայտարարել էր, որ աջակցում է ժողովրդական շարժմանը։

Լրահոս
0