Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարուքյան. «Հանրապետականները խելոք կընտրեն, որովհետև այս իրավիճակում այլ տարբերակ չունեն»

© Sputnik / Asatur Yesayants / Депутат НС Армении Эдмон Марукян
Депутат НС Армении Эдмон Марукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ելքը» վստահ է` իրենց կհաջողվի Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար 53 պատգամավորի ձայն գտնել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարուքյան

Մարուքյանը նշեց, որ իրենք պատրաստ են աշխատել Փաշինյանի հետ` ձևավորվող ժամանակավոր կառավարության ձևաչափում, թեև այս պահին Փաշինյանի հետ այդ հարցը չեն քննարկել։

Նրա հաշվարկով` 9 ձայն կունենա «Ելքը», 31 ձայն կտա «Ծառուկյան» խմբակցությունը, այլ խմբակցություններից ևս 13 հոգի կքվեարկեն Փաշինյանի օգտին։

Իր վստահությունը Մարուքյանն այս կերպ մեկնաբանեց. «Հանրապետականները խելոք կընտրեն, որովհետև այս իրավիճակում այլ տարբերակ չունեն»։

Լրահոս
0