00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կասպիական խավիար` լռության դիմաց. ԵԽԽՎ-ում ձախողվել է Բաքվի մարտավարությունը

© AFP 2024 / FREDERICK FLORINРечь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция
Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից դեպի արևելք գտնվող պետությունը երկար նեղսրտում էր եվրոպացի պատգամավորներին զանգվածային կերպով կաշառելու մեղադրանքների համար։ Իբրև թե, ԵԽԽՎ անդամներին առաջարկվող և նրանց կողմից վերցրած կաշառքների վերաբերյալ մեղադրանքները սադրանքներ են թշնամիների կողմից, իսկ Ապշերոնում իրականում ամեն ինչ մաքուր է։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Սակայն, այ քեզ տհաճություն, կարծես թե ճշմարտության պահն է հասունացել։

ԵԽԽՎ զեկուցող տիկին Պետրա դե Սուտերը, հինգշաբթի հայտնել է, որ անկախ հետաքննության արդյունքների հիման վրա կազմված զեկույցում ներկայացված ԵԽԽՎ–ում արձանագրած կոռուպցիայի փաստերը պետք է անհերքելի ճանաչվեն։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանի զորավարժությունը սուր ճոճե՞լ է, թե՞ պլանային միջոցառում

ԵԽԽՎ–ում քննարկումներ են տեղի ունենում այդ զեկույցի վերաբերյալ, բացի այդ, թեման հետաքրքրություն է առաջացրել եվրոպական ԶԼՄ–ների շրջանում։ Բանն այն է, որ օրեր առաջ այդ զեկույցը ներկայացվել էր կոռուպցիան հետաքննող փորձագիտական խմբի կողմից և նրանում հաստատվել էին Ադրբեջանի լոբբիստական գործունեության վերաբերյալ կասկածները։ Հրապարակվել է նաև վարքագծի կանոնները խախտած եվրապատգամավորների ցանկը։

Զեկույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ գրված  է. «Խումբը նաև պարզել է, որ լուրջ կասկածներ կան ԵԽԽՎ որոշ ներկայիս և նախկին անդամների վերաբերյալ առ այն, որ նրանք կոռուպցիոն բնույթի գործունեություն են վարել ի օգուտ Ադրբեջանի»։ Այն ժամանակ ԵԽԽՎ ղեկավար Միկելե Նիկոլետին անուն առ անուն նշեց այն խորհրդարանականների անունները, որոնք ընդգրկված էին զեկույցում, և առաջարկեց նրանց ինքնակամ դուրս գալ Վեհաժողովում ընթացող քննարկումներից։

«Ակնհայտ է, որ կոռուպցիոն մեղադրանքները պարզապես մեղադրանքներ չեն ոչ առևտրային կազմակերպությունների կամ մեդիայի կողմից, այժմ փաստեր կան, անհերքելի փաստեր… Արդար է նաև այն, որ զեկույցը հիմնականում վերաբերում է Ադրբեջանի հետ կապված մեղադրանքներին և փաստերին», – այսօր ասել է Սուտերը` նշելով, որ վերահսկման նոր մեխանիզմը, որը նախատեսված է ԵԽԽՎ անդամի վարքագրքում, թույլ է տալիս արագացնել խախտումների վերաբերյալ մեղադրանքների հետաքննությունը։

Первый зампредседателя комитета по делам СНГ и связям с соотечественниками Госдумы РФ Константин Затулин - Sputnik Արմենիա
Իլհամ Ալիևի հայտարարությունը ոչ մի քննադատության չի դիմանում. Զատուլին

Անկախ իրավական փորձագետների խմբի հաշվետվությունը բաղկացած է 200 էջից, այնտեղ պատմվում է ԵԽԽՎ–ի գործող և նախկին անդամների խարդախությունների մասին, իսկ գումարային հաշվարկով խոսքը 2.4 մլն եվրո կաշառքի մասին է։ Հաշվետվությունների համաձայն` եվրապատգամավորները, որոնք պատասխանատու են Ադրբեջանի վերաբերյալ աշխատանքների համար, մեծ գումարներ, ինչպես նաև թանկարժեք նվերներ էին ստանում` ժամացույցներ, գորգեր, սև խավիար։ Այդ ամենը նրանց էր հասնում ապշերոնյան ափերից, որպեսզի նրանք եվրոպական կառույցներին քննադատական հաշվետվություններ չներկայացնեն այդ երկրում ընտրությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Խավիարով և այլ բարիքներով կաշառված եվրոպական պատգամավորների մասին խոսակցությունները վաղուց էին գնում։ Պատգամավորները, ինչպես նաև բաքվեցի կաշառք տվողները, իհարկե, ամեն ինչ հերքում էին` ազնվորեն վրդովմունք հայտնելով։ Ընդ որում` ազնվության հարցում դերասանական խաղը չափազանցված էր, ինչը ավելի մեծ կասկածներ էր ծնում։

Զարմանալի բան չկա. Բաքվի արտաքին քաղաքական իմիջը ստեղծելու մարտավարությունն ու ռազմավարությունը գրեթե կառուցվում է բանջարեղենի շուկայում հարաբերությունների մակարդակով, որտեղ ապրիորի ենթադրվում է, որ բոլորին և ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել։ Բնականաբար, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են դա անել, իսկ եթե դա չի պատժվում, ապա անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում։

Լուրջ սկանդալի առաջին նշանները հայտնվեցին 2012 թվականին, երբ European Stability Initiative (ESI) անկախ վերլուծական կենտրոնից փաստաթուղթ եկավ։ Այն կոչվում էր «Caviar diplomacy» («Խավիարային դիվանագիտություն») և նրանում հստակ ասվում էր այն մասին, թե ինչ կաշառքների օգնությամբ է Բաքուն փորձում ստանալ եվրոպական կառույցների, և մասնավորապես` ԵԽԽՎ–ի բարեհաճությունը։

Գերմանական ԶԼՄ–ները մի շարք քաղաքական գործիչների անուններ են տալիս, որոնք կապված են այս սկանդալի հետ։ Դա, օրինակ, ՔԴՄ–ից Կարին Շտրենցն է, որը, Ադրբեջանի ընտրությունների դիտորդ էր և ոչ մի խոսք չի ասել խախտումների մասին` կատարյալ պատկեր ներկայացնելով։ Այժմ Շտրենցը պատասխան կտա ոչ միայն կոռումպացված լինելու, այլև հետաքննության հետ համագործակցելուց խուսափելու համար։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ալիևը սպառնում է «պատմական Ադրբեջանին». Արցախի բանակցությունները նոր թափ կստանան

Շտրենցից բացի, մեղադրանքների էպիկենտրոնում են նաև Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները (ՔՍՄ) և իտալացի քրիստոնյա դեմոկրատ Լյուկա Վոլոնտեն։ Առաջինը` երկու տարվա ընթացքում` 2012-2014 թվականներին, Բաքվից 820 հազար եվրո էր ստացել, իսկ Վոլոնտեն` ԵԽԽՎ–ում Քրիստոնյա–դեմոկրատական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը, պնդել է, որ Վեհաժողովի փաստաթղթերից հանեն քաղբանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի հասցեին ուղղված քննադատությունները։

Հաշվետվության մեջ նաև խոսվում է կոռուպցիոն սխեմաներին Պեդրո Ագրամունտի` ԵԽԽՎ նախկին նախագահի, մասնակցության մասին։ Ընդհանուր առմամբ ադրբեջանական կաշառակերի 50 անուն է հիշատակվում, իսկ դա շատ տհաճ բիծ է Եվրախորհրդի կերպարի վրա։ Բիծ, որը հուսով ենք այնպես կմաքրեն, որ հետքն էլ չի չմնա։

Եվրախորհուրդը տգեղ պատմությունից անհրաժեշտ հետևությունները կանի, դրանում կարելի է չկասկածել։ Հազիվ թե ինչ–որ հետևություններ արվեն Ապշերոնում, որտեղ որքան ընտրություններում «թեկնածուները» շատ են, այնքան ավելի մեծ տոկոս է «հավաքում» միակն ու անկրկնելին։

Սակայն, դա մեզ չպետք է հետաքրքրի։ Համընդհանուր ծախվածության մեջ համոզված լինելը բնական է այն պայմաններում, որոնք ձևավորվել են Հայաստանից դեպի արևելք։ Թող այդպես էլ մնա, մինչև չհասկանան, որ նման պատկերացումները հարգի չէին դեռ վաղ միջնադարում, թեև բոլոր ժամանակներում կային մարդիկ, որոնք վաճառում էին հնարավոր ամեն ինչ` ընդհուպ մինչև սեփական համոզմունքները։

Լրահոս
0