2017 թվականին Հայաստանը 30%-ով ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը

© Official site of the Ministry of Defence of RAПрисяга новобранцев, призванных по программе "Это я"
Присяга новобранцев, призванных по программе Это я - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բյուջեի եկամտային մասը գերակատարել են 2%-ով։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանը 2017 թվականին ավելացրել է պաշտպանական ծախսերը։ Այդպես է նշված անցյալ տարվա` Հայաստանի կառավարության նիստում հաստատված պետբյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ։

Церковь Сурб Ншан в Армении - Sputnik Արմենիա
Ո՞վ է «կերել» հուշարձանների վերականգնման փողերը. պաշտոնյաները կդատարկեն գրպանները

2017 թվականին պաշտպանության համար ընդհանուր առմամբ ծախսվել է 294 մլրդ դրամ (մոտ 610 մլն դոլար), ինչը 30,4%-ով ավելի է 2016 թվականի ծախսերից։ Ինչպես նշված է հաշվետվությունների բացատրության մեջ, դրան է նպաստել 200 մլն դոլարի ռուսական վարկը, որը տրամադրվել է Հայաստանին սպառազինություն ձեռք բերելու համար։ 2018 թվականին Հայաստանը արդեն կսկսի զենք գնել երկրորդ վարկով, որը 100 մլն դոլար է կազմում։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ծախսերը կազմել են 122,5 մլրդ դրամ, կամ գրեթե նույնքան, որքան 2016 թվականին։

Թոշակների և նպաստների համար հատկացվել է 411 մլրդ դրամ կամ ընթացիկ ծախսերի 32,4%-ը։ Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշը 2016 թվականի համեմատ գրեթե չի փոխվել։2017 թվականի կրթական ոլորտի ծախսերը կազմել են 124,4 մլրդ դրամ, առողջապահականը` 83,2 մլրդ։ Դա մոտավորապես նույնքան է, որքան նախատեսված էր և որքան եղել է 2016 թվականին։

Բյուջե ընդահնուր առմամբ 1 տրիլիոն 158 մլրդ դրամ է ներմուծվել (2,4 մլրդ դոլար), կամ կոշտ գնահատամամբ` նախատեսվածից 2%-ով ավելի։ Դրանում ներառված չեն եղել հարկերը, որոնց չափով վերադարձվում էր ԱԱՀ-ն արտահանողների համար և հիփոթեք վճարողների եկամտահարկը։

Լրահոս
0