00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Թրամփը խուսափեց արտասանել «ցեղասպանություն» եզրույթը. թուրքական «քայլերթը»

© AFP 2024 / SAUL LOEBПрезиденты Турции Реджеп Тайип Эрдоган и США Дональд Трамп
Президенты Турции Реджеп Тайип Эрдоган и США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստորեն այս անգամ ևս Ամերիկայի հերթական նախագահի շուրթերից չլսեցինք «Ցեղասպանություն» եզրույթը, թեև հայերին ուղղված Թրամփի ելույթը բավական գրագետ էր կազմված, կարելի է նույնիսկ ասել` ոճական առումով գրավիչ էր։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Խոսվեց և՛ մահվան քայլերգի, և՛ վայրագությունների, և՛ զանգվածային վտարման մասին։ Իհարկե, հիշատակվել էին նրանք, ովքեր հեռավոր ողբերգական տարիներին մեծ ջանքեր էին գործադրել, որպեսզի օգնեն ժողովրդին, որին նպատակաուղղված ոչնչացնում էր Օսմանյան Կայսրությունը։

Иззат-Паша прибывает в Иерусалим, 1917 год - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ. ի՞նչ ազգության էին նրանք և ում կողմից էին ուղղորդվում

ԱՄՆ նախագահը հարգեց տուժածների հիշատակը, հերթական անգամ (իր պետության անունից) խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի նման բան մարդկության քաղաքակրթության պատմության մեջ չկրկնվի։ Նույնիսկ հիշատակեց հայ ժողովրդի ներկայացուցիչների անգնահատելի ներդրումը մեծ պետության` Ամերիկայի, կառուցման գործում։

Եվ միայն հերթական անգամ (որերորդ անգամ) չօգտագործվեց «Ցեղասպանություն» եզրույթը։ Բայց չէ՞ որ դրան նորից սպասում էին ամբողջ աշխարհի 10 մլն հայերը։

Սակայն քաղաքական բաղկացուցիչը այս անգամ ևս գերակշռեց։ Եվ նույնիսկ ամենահզոր երկրի` Ամերիկայի նման համաշխարհային գերտերության (ինչպիսին կա և ինչին հավակնում է) ղեկավարի ուժերից վեր էր անցնել այն կարմիր գիծը, որը նրա առջև քաշել է Թուրքիան, երկիր, որը կառուցվել է 1,5 մլն հայերի ոսկորների վրա։

Իրականում կարելի էր, իհարկե, խոսել այն մասին, որ հավասարակշիռ, քաղաքակիրթ պետությունների ճնշող մեծամասնությունը, օրինակ, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Կանադան, Բելգիան, Գերմանիան և մի շարք այլ պետություններ, արդեն վաղուց ընդունել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին համապատասխան օրենքները։

Ոմանք նույնիսկ պատասխանատվություն են նախատեսել (երբեմն քրեական) Ցեղասպանությունը հերքելու համար։

Կարելի էր ասել, որ այդ եզրույթն իր ամենամյա ուղերձում արդեն օգտագործել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։ Որ ԱՄՆ նահանգների ճնշող մեծամասնությունն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և որ դա շատ ու շատ կարևոր է ողջ հայության համար, որն այն ժամանակ` 1915 թվականին, ստիպված եղավ ցրվել ամբողջ աշխարհով, Ամերիկայի մեծ հայկական համայնքի համար։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփը խոսել է Ցեղասպանությունից` խուսափելով այդ եզրույթն արտաբերել

Սակայն Թրամփի ուղերձից տհաճ, դառը համ մնաց։ Եվ այն ոչ թե անմիջապես Ամերիկային էր վերաբերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմամբ։ Դրա հետ կարելի է հաշտվել հեշտությամբ. չեն ցանկանում պետական մակարդակով ճանաչել` պետք չէ։

Պարզապես դա վառ կերպով ցույց տվեց, որ թվում է թե միջազգային դաշտում անհուսալի վիճակում գտնվող Թուրքիան, պաշտոնական Անկարան, դեռ կարող է բավական խիստ ճնշում գործադրել իր քաղաքական հակառակորդների վրա։

Ընդ որում` իր զինանոցից օգտագործում է հենց աշխարհաքաղաքական գործոնը, որը ցանկացած այլ բացասական բաղկացուցչի պարագայում աշխատում է բացառապես ի օգուտ Թուրքիայի շահերի։

Եվ նույնիսկ Միացյալ Նահանգների նման հզոր գերտերության հետ փոխհարաբերություններում Թուրքիային հաջողվում է օգտագործել իր աշխարհագրական դիրքն այնպես, որ ամեն տարի ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառը, նույնիսկ ցանկության դեպքում, չի օգտագործում ԱՄՆ-ի և ոչ մի նախագահ։ Նույնիսկ միջազգային քաղաքական ասպարեզում անկեղծորեն հոխորտացող Դոնալդ Թրամփը։

Ընդ որում` ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի օգնականներ Բեն Ռոդսի և Սամանտա Պաուերի ներողությունները վկայում են այն մասին, որ Սպիտակ տանն այդ բառն արտասանելու ցանկություն կա։ Միայն թե, պատկերավոր ասած, ռիսկ չունեն, քանի որ հասկանում են, որ Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունները կփչանան։

Протестующие вспоминают о Дерсимской резне, происходяшее в период 1936 - 1939гг (5 апреля 2016). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Ի հեճուկս թուրքերի. ապրիլի 24-ին ծնված երևելի հայերը

Բայց չէ՞ որ ԱՄՆ-ի համար այն ելք է, բանալի դեպի Մերձավոր Արևելքի տարածաշրջան և (ինչու ոչ) Հարավային Կովկաս։

Ահա այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահները հերթով փորձում են, ով ինչպես կարող է, աշխարհի հայերին ուղղված իրենց ելույթը ձևավորել գունավոր, «խորը ցավակցական» արտահայտություններով, որոնց հետևում թաքնված է Ցեղասպանություն եզրույթը չօգտագործելու ցանկությունը։ Պարզապես որպեսզի չփչացնի հարաբերությունները մի պետության հետ, որը 1915 թվականին իրականացրել է այդ Ցեղասպանությունը։ Մի՞թե սա երեսպաշտություն չէ։

 

Լրահոս
0