Արմեն Ջիգարխանյանի ընկերն ասել է` իրականում ինչ է պատահել դերասանի հետ

© Sputnik / Армен Борисович Джигарханян
Армен Борисович Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կոմայի մեջ է, այնուհետև հայտնի էր դարձել, որ նա դուրս է եկել կոմայից։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր և կկարողանա վերադառնալ թատրոն արդեն հաջորդ շաբաթ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանին։

Актер, художественный руководитель Московского драматического театра под руководством А.Джигарханяна Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը նոր կյանք է սկսում. ի՞նչ կապ ունի Ալինա Կաբաևան

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ դերասանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ։

Սողոմոնյանը հերքում է այդ լուրերը։ Նրա խոսքով` բժիշկները խորհուրդ են տվել հոսպիտալացնել Ջիգարխանյանին այն պատճառով, որ նա վերջին մի քանի օրերին թուլություն է զգացել, բայց նրա վիճակը նորմալ է։

«Վերջին օրերին Արմեն Բորիսովիչը թուլություն է զգացել։ Այդ ամենը բացառապես նյարդային հողի վրա է», — ասել է նա։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0