00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը ՀՀ-ից ավելի շատ տարածք է օկուպացրել, քան այն՝ ինչ հիմա պահանջում է․Խաչատրյան
19:59
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի քայլը. ի՞նչ ուղու վրա է բողոքի շարժման առաջնորդը

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции "Елк" Никол Пашинян во время митинга на площади Республики (25 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян во время митинга на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ու ռազմական ներկայությունը` այս կամ այն գործընթացների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն ինքնըստինքյան առանցքային է դառնում։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հայաստանում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները` վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու իշխանության հնարավոր անցումը բողոքի շարժման ներկայիս առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, քաղաքական ու փորձագիտական շրջանակներում հարց է առաջացրել, թե ինչ արտաքին քաղաքական ուղղություն է բռնելու Հայաստանը։

Ապրիլի 24–ին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն առիթ ունեցավ խոսելու արտաքին քաղաքականության իր պատկերացումների մասին, մասնավորապես` Ռուսաստանի հետ հարաբերությունների։

Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը` Ռուսաստանի մասին. «ՌԴ–ն չի միջամտի այլ երկրի գործերին»

«Անհերքելի է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են, սակայն դա չի նշանակում, որ մեր երկրների միջև խնդիրներ չկան», – հայտնել է Փաշինյանը` հավելելով, որ նա մտադիր է ոչ թե քննադատել իրավիճակը, այլ լուծել խնդիրները երկխոսության ճանապարհով։

Հայաստանը կապված է Մոսկվայի հետ բազում երկկողմանի պայմանագրերով` ինտեգրացիոն միավորումների (ՀԱՊԿ ու ԵԱՏՄ) ձևաչափով։ Բանն այն է, որ Երևանում բողոքի ակցիայի ամենասկզբից որոշ վերլուծաբաններ առաջին հերթին` ռուս,  սկսել էին խոսել Պետդեպի միջամտության մասին` փորձելով տեղավորել շարժումը կիևյան մայդանի տրամաբանության մեջ։ Սակայն շատ շուտ ակնհայտ դարձավ, որ սովորական շաբլոններն ու մեխանիզմներն այստեղ չեն աշխատում։

Ի տարբերություն ուկրաինական մայդանի, որի կատալիզատորը Վիկտոր Յանուկովիչի` Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր չստորագրելն էր, Երևանի բողոքի ակցիաները վառ արտահայտված արտաքին քաղաքական օրակարգ չունեին։ Պարզեցնելով ասենք, որ ի տարբերություն Կիևի, Երևանի Հանրապետության հրապարակում ամերիկյան կամ եվրոպական դեսպանատների աշխատակիցները ցուցարարներին քաղցրավենիք չէին բաժանում։

Ինքը` ընդդիմության առաջնորդը, բացի վերոհիշյալ ասուլիսից, հանրահավաքների ընթացքում էլ բազմիցս ասում էր, որ բողոքները զուրկ են արտաքին քաղաքական համատեքստից։

Թեև ընդդիմադիր առաջնորդի խոսքերին չհավատալու ակնհայտ պատճառներ չկան, շատ դիտորդների անհանգստացնում է այն ֆոնը, այն քաղաքական գիծը, որը մի քանի ամիս առաջ Փաշինյանը առաջ էր տանում որպես «Ելք» խմբակցության ղեկավար։

Врио Премьер-министра Армении Карен Карапетян на заседании Совета Безопасности (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը

Նախորդ տարվա աշնանը խմբակցությունը նախաձեռնել էր Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթացը։ Հայտնի է նաև, որ նրանց նախաձեռնությունը կապված երևանյան փողոցների այսպես կոչված դեկոմունիզացիայի հետ։ Այսինքն` ըստ նախաձեռնության` խորհրդային գործիչների անունները կրող փողոցները պետք է վերանվանվեին։

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը մերժել էր երկու օրինագիծն էլ։

Ռուասաստանի ու դրա քաղաքականության հետ կապված Փաշինյանի այսօրվա հռետորաբանությունը աններդաշնակ է «Ելքի» գաղափարախոսության հետ։ Սակայն դա հստակ բացատրություն ունի։ Երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր երկիրը, որը արևելքից ու արևմուտքից շրջափակված է Ադրբեջանով ու Թուրքիայով, Ադրբեջանի հետ ունի չկարգավորված հակամարտություն, չի կարող իրեն թույլ տալ կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձեր անել ու հրաժարվել Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններից։

Ու մի բան է հանդես գալ որպես «շարքային» պատգամավոր, նույնիսկ դաշինքի ղեկավար, այլ բան է դիրքորոշում արտահայտել որպես հնարավոր վարչապետ, որի ձեռքում, Սահմանադրության համաձայն, կենտրոնացած է ամբողջ գործադիր իշխանությունը։

Վերջին 27 տարիների հայկական պետականության փորձը ցույց է տալիս, որ ով էլ գա իշխանության, անկախ գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական նախասիրություններից, պետք է ձգտի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բավական է հիշել միայն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին։

Տարիներ շարունակ քաղաքական գործչին ընկալում էին (այդ թվում` Մոսկվայում) որպես «Արևմուտքի դրած մարդ», իսկ 2008 թվականի մարտի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընտրություններին պարտված Տեր–Պետրոսյանի գործողությունները դիտարկվում էր որպես «նարնջագույն հեղափոխություն»։ Ավելին` դավադրության տեսության առանձին սիրահարներ հաջողացնում էին նրա քաղաքական շարժման մեջ «մասոնական» ուրվական տեսնել։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Որտեղից է «Ելքը» 53 ձայն գտնելու Փաշինյանի համար. Մարուքյանը ներկայացրել է թվաբանությունը

Սակայն, ինչպես վերջերս էր հիշում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, հենց Տեր–Պետրոսյանն էր 2008 թվականին հայտնում, որ ռուսական բանակը ցեղասպանությունից փրկեց Օսեթիայի ժողովրդին։ Ընդ որում` երբ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները շատ ավելի զուսպ էին։ Ի դեպ` երկկողմանի հարաբերությունների ցավոտ կետերի մասին բազմիցս խոսել է նաև Սարգսյանը, սակայն դա ոչ ոքի թույլ չէր տալիս խոսել նրա արևմտյան ուղղվածության մասին։

Պետք է հիշել նաև, որ հենց «արևմտամետ» Տեր–Պետրոսյանի օրոք 90–ականների սկզբին ստորագրվեց «Մեծ պայմանագիրը»` Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին. հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազա տեղակայվեց։

Սակայն վերադառնանք ցուցարարների այսօրվա առաջնորդին։ Փաշինյանը չի թաքցնում, որ երկու երկրների հարաբերություններում «որոշ խնդիրներ» կան։ Մասնավորապես` դրանք վերաբերում են այն բանին, որ Մոսկվան Ադրբեջանին զենք է վաճառում ու Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքով ՀՀ քաղաքացիները աշխատելու հնարավորություն չունեն։ Սակայն նա կարծում է, որ բոլոր այդ հարցերը կարելի է լուծել երկխոսության ճանապարհով։ Նա ասում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական ու եղբայրական երկրներ են։

Այդ առումով շատ հատկանշական է ապրիլի 27–ին կայացած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանի արած հայտարարությունը։ Լրագրողներից մեկը պարզապես ուզում էր Փաշինյանից Մոսկվայի հասցեին քննադատություն «պոկել»։ Նա օգտագործում էր ռուս առաջնորդի այն խոսքերը, որտեղ ասվում է, որ Հայաստանում տիրող իրավիճակը պետք է լուծվի սահմանադրական ճանապարհով ու 2017 թվականի ապրիլին ձևավորված խորհրդարանի շրջանակում։

Дмитрий Песков - Sputnik Արմենիա
«Ինչու՞ պետք է Մոսկվան միջամտի». Պեսկովը խոսել է Հայաստանի մասին

Քանի որ ընդդիմությունը կարծում է, որ ներկայիս օրենսդիր մարմինը չի արտացոլում ստեղծած քաղաքական իրավիճակը, ապա ռուս առաջնորդի խոսքերն առաջին հայացքից ենթադրում են, որ ներկայիս «ստատուս քվոն» պետք է պահպանվի, ու համապատասխանաբար, անընդունելի են դառնում։

Սակայն ընդդիմադիրն այդ տեղեկատվական կարթը «կուլ չտվեց»` նշելով, որ վերջիվերջո, նա ու նրա կողմնակիցները նույնպես հասկանում են, որ հենց նախորդ տարի ձևավորված խորհրդարանը պետք է ընտրի ժողովրդի վարչապետի թեկնածուին։ Նկատելի է, որ Փաշինյանը հետևողականորեն ու համառորեն խոսափում է Ռուսաստանի հասցեին որևէ քննադատական բանել հնչեցնելուց։

Թեև չի բացառվում, որ Մոսկվայի ուղղությամբ Փաշինյանի ներկայիս ռևերանսները պայմանավորված են այն բանով, որ Փաշինյանն ուզում է իր գործողությունների արտաքին օրինականացում ստանալ։ Հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ու ռազմական ներկայությունը` այս կամ այն գործընթացների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն ինքնըստինքյան առանցքային գործոն է դառնում։ Ու լինելով բավականին խելացի ու բանական քաղաքական գործիչ` Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։

Լրահոս
0