00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում մոտ ապագայում պատերազմ չի լինի, այդ մասին հոգ կտանեն գերտերությունները

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВоеннослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство.
Военнослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի սկզբանե պարզ էր, որ համաշխարհային հանրությունը, հատկապես այն երկրները, որոնք հստակ և լուրջ հավակնություններ ունեն արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Հայաստանին առանձնահատուկ զիջումներ չեն անելու։ Սակայն նաև թույլ չեն տա, որ կողմերից միայն մեկը օգտվի իրավիճակից։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ավելի շուտ` հակառակը, կարելի էր ենթադրել, որ նույն Ադրբեջանը իր մտերիմ դաշնակից Թուրքիայի հետ անպայման կփորձի օգտվել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից։ Ինչն էլ եղավ, երբ արցախա-ադրբեջանական շփման գծին հարող շրջաններում անսպասելի սկսեց տեղեկություն հայտնվել այն մասին, որ ադրբեջանական զրահատեխնիկայի և կադրային ստորաբաժանումների ակտիվ տեղաշարժ է նկատվում։

Ճիշտ է, Բաքուն այդքան (դե՞ռ) խելամտություն ունի գնահատելու հարմար իրավիճակը, և իրավիճակի սրման դեռ չի գնում, թեև խրոխտ ձայներն այն մասին, որ պետք է օգտվել պահից և «վերադարձնել Գարաբաղը», Ադրբեջանի մայրաքաղաքում այժմ ավելի հաճախ են հնչում, քան մեկ ամիս առաջ։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Թրամփը «օրհնել» է Ալիևին ու հիշել Արցախի մասին

Ինչևէ, սահմանին իրավիճակն, առնվազն, շատ մտահոգիչ է, դա հասկանում են ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի մակարդակով։

Իզուր չէր, որ այդ օրերին աշխուժացել էին դիվանագիտական շփումներն այդ քաղաքների, Երևանի և Բաքվի միջև։

Արդեն հայտնի է, որ երեկ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ու ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Նալբանդյանը։ Կայացած քննարկումների թեման` ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակն է։

Այնուհետև հայտնի դարձավ, որ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Լավրովը արցախյան հակամարտության կարգավորման խնդիրները հեռախոսով քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ։

Կարելի է վստահ խոսել այն մասին, որ նույն թեման շոշափվելու է Մոսկվայում, որտեղ վաղը հանդիպում են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանային առաջնորդներ Պուտինը, Ռոուհանին և Էրդողանը։ Այնտեղ հիմնական թեման, իհարկե, հենց Սիրիան է և հակամարտության կարգավորման Աստանայի ձևաչափը, սակայն կքննարկվի, կարծում եմ, նաև արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Չէ՞ որ հանդիպում են հենց այն գերտերությունների (մեկ` համաշխարհային և երկու` տարածաշրջանային) առաջնորդները, որոնք Հարավային Կովկասի հետ, պատկերավոր ասած, կապված են լուրջ` ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր շահերով։

Դե իսկ վերջում հայտնի դարձավ, որ արցախյան թեմային է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ալիևին ուղղված իր շնորհավորական ուղերձում Ամերիկայի նախագահը հատուկ նշել է, որ նա պատրաստ է համագործակցել մի շարք հարցերի վերաբերյալ, և որ «այդ ջանքերը իրենց ներդրումը կունենան կոռուպցիայի դեմ պայքարի և արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»։

Լրահոս
0