Փաշինյանը կոչ արեց կողմնակիցներին հանդուրժող լինել համացանցում

© Sputnik / Asatur Yesayants / Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван
Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընդդիմադիր շարժման առաջնորդը հիշեցրեց, որ «Իմ քայլը» շարժումը հանդես է գալիս կարծիքներն ազատ արտահայտելու իրավունքի օգտին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքը հայտնելու իրավունք ունի, ասաց «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` Facebook-ի հայկական տիրույթում ծավալված տեղեկատվական պատերազմի մասին։

Презентация Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը չթողեց, որ Կարեն Կարապետյանի աթոռը դատարկ մնա

«Կարծում եմ, որ չպետք է լինեն անհանդուրժողականության դրսևորումներ։ Հայաստանի մասին մեր պատկերացումն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարծիք հայտնի, կարողանա տարածել այն և տեղեկատվություն ստանալ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` «Իմ քայլը» շարժման ներկայացուցիչները չպետք է չտրվեն «զգացմունքային պոռթկումներին»։

«Այս շարժումը հավասարակշռված է, սա հանդուրժողականության և սիրո շարժում է», — ասաց Փաշինյանը։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում իսկական մարտեր են ընթանում Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Կեղծ էջերի և ոչ հավաստի տեղեկատվական ռեսուրսների ֆոնին քննադատության են ենթարկվում նաև այն ԶԼՄ-ները, որոնք արդեն երկար ժամանակ աշխատում են Հայաստանում։

Որոշ դեպքերում հետապնդում են առանձին մարդկանց, հնչում են Facebook-ում կոնկրետ մարդկանց էջերը փակելու կոչեր, որպեսզի նրանք չզբաղվեն «հակահեղափոխական քարոզչությամբ»։

Լրահոս
0