00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջիկա ընտրություններում Էրդողանի հաղթաթուղթը «թանկագին եղբայր Ալիևն» է

© AFP 2024 / Adem AltanРеджеп Эрдоган и Ильхам Алиев
Реджеп Эрдоган и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Անկարայում տեղի ունեցած հանդիպման հիմնական թեմաները կանխատեսելի էին։ Հարկ էր միայն հաշվի առնել, որ Էրդողանը իր նախագահական նախընտրական մարաթոնի մեկնարկն է տվել, այն դեպքում, երբ Ալիևը վերջերս ավարտեց իր երկրում ընտրությունները։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Բանն այն է, որ Էրդողանի առջև բավական բարդ խնդիր է դրված` ոչ միայն հաղթել արտահերթ նախագահական ընտրություններում, որի մասին որոշումը հենց ինքն էր կայացրել, այլ դա առավելագույնս համոզիչ կերպով անել համաշխարհային հանրության համար։ Նման հաղթանակը նրան բացարձակ լեգիտիմություն կերաշխավորի ևս մեկ ժամկետով։

Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան միշտ ղարաբաղյան հակամարտությունը ընկալել է որպես սեփական խնդիր. Էրդողան

Ներկայիս ներքաղաքական վիճակում նման բան անելը բավական դժվար է։ Գյուլենի կողմնակիցները պարտադիր կակտիվանան` դրանում կարելի է չկասկածել։ Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջաններում մեկ բռնկվում, մեկ մարում է իրական քաղաքացիական պատերազմը, որի մասին Անկարան պարզապես կցանկանար մոռանալ։ Սակայն չի ստացվում։

«Ձիթենու ճյուղ» գործողությունները նույնպես մարեցին, քանի որ թուրքական զորքին, որը, պատկերավոր ասած, «հեծնել է» Աֆրինը, ամերիկացիները թույլ չտվեցին առաջ շարժվել դեպի արևելք` Մանբիջի կողմ։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած զարգացման պարագայում այն գործողությունները, որոնք ի սկզբանե և՛ համաշխարհային հանրությանը, և՛ ներքին հանրությանը ներկայացվել էին որպես հակաահաբեկչական, արդյունքում կդառնա թուրքական սահմանների մոտակայքում գտնվող շրջանների քուրդ բնակչությանը զսպելու հերթական քայլ։

Դեպքերի նման զարգացման պարագայում Էրդողանը կորցնում է տարածաշրջանը ահաբեկիչներից փրկողի իր իմիջը։ Թուրքիայի այդ առաքելությանը Արևմուտքում առանց այդ էլ առանձնահատուկ չէին հավատում, սակայն նաև առարկել չէին փորձում։ Այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական բանակը շատ չի մոտեցել այն գոտուն, որը վերահսկում են Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերը։ Այդտեղ էլ նրանց կանգնեցրին։

Սիրիական Աֆրինի քուրդ գյուղացիների նկատմամբ թուրքական կանոնավոր բանակի տարած «փայլուն հաղթանակը» ներքին բնակչության համար անավարտ կմնա, եթե զինվորները սահմանի երկայնքով ավելի հեռու դեպի արևելք չգնան` մինչև Իրաք։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիայում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ

Էրդողանին փայլուն հաղթանակներ են պետք ինչպես մարտի, այնպես էլ քաղաքական դաշտում։ Իսկ քանի որ ոչ մեկը, ոչ մյուսը մոտ ապագայում չի նախատեսվում, մնում է օգտագործել հաղթանակները տնտեսական ոլորտում։

Այս պարագայում Անկարան իսկապես ցույց տալու բան ունի։ Ինքներդ դատեք։

Վերջերս գործարկվել էր ԲԹԿ տրանսպորտային մայրուղին, որը կապում է Բաքուն Թբիլիսիի և Կարսի հետ, այնուհետև Թուրքիայի միջով դեպի Եվրոպա։ Այս իրադարձությունը կարելի է ներկայացնել որպես «աշխարհի ամենակարևոր տրանսպորտային միջանցքներից մեկի» բացում (մեջբերում Էրդողանի ելույթից)։

Հարավային գազային միջանցքը իր այն հատվածում, որը TANAP նախագիծ անվանումն է ստացել, նույնպես ծանրակշիռ ներդրում ունի Թուրքիայի նախագահի օգտին։ Շուտով կավարտվի նաև Star նավթամշակող գործարանի շինարարությունը, որի կառուցումը շարունակվում է Իզմիրի Ալիագա շրջանում։

Այնպես որ, լոգիստիկայի առումով, մեծ հաշվով, Էրդողանի մոտ ամեն ինչ նորմալ է։ Ի դեպ, TANAP նախագծով Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ ներդրում անողների ցանկում առաջին հորիզոնականում է հայտնվում, քանի որ Ակույու ԱԷԿ-ի կառուցման նախագիծը, որը իրականացնում է Ռուսաստանը, դեռ նախնական փուլում է գտնվում։

Եվ այդ առումով Ալիևի ներկայիս այցը Թուրքիա Էրդողանին հնարավորություն է տալիս իր հնարավոր կողմնակիցներին ապրանքն, ինչպես ասում են, իր ողջ հմայքով ցույց տալ։ Իհարկե` «թանկագին եղբայր Իլհամ Ալիևի» օգնությամբ։

Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
«Մեծ եղբայրը». Արցախի վերաբերյալ Բաքվի որոշումները թելադրվում են Անկարայից

Ինչպես նաև սպառազինության արտադրության ու վաճառքի ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության ներկայի և ապագայի հեռանկարների մասին դատողություններ անելու հնարավորություն է ստեղծվել։

Գաղտնիք չէ, որ Անկարայի մի շարք մշակումներ այսօր արտադրվում են Ադրբեջանում համատեղ ձեռնարկություններում։ Հասկանալի է նաև, որ իր «կրտսեր եղբորը» Թուրքիան լուրջ ծավալով սպառազինություն է մատակարարում` հրթիռային համալիրներ և դրանց համար հրթիռներ, կամիկաձե և այլ անօդաչու թռչող սարքեր, հրետանի և զրահատեխնիկա։

Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները չեն կարողացել շրջանցել նաև Արցախի թեման։ Քննարկումների ընթացքում հատուկ ընդգծվել է համաշխարհային հանրությանն արդեն հայտնի` Էրդողանի անձնական դիրքորոշումը։ Հասկանալի է, որ ներկայիս նախընտրական արշավի ընթացքում թուրք առաջնորդը ցանկացած հարմար պահի խոսելու է Ալիևին իր անվերապահ աջակցության մասին։

Ընդ որում` Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում էր, որ աշխարհում Թուրքիայի նման երկիր չկա, որը Բաքվին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում արցախյան հակամարտության կարգավորման հարցում։

Լրահոս
0