Մասիս քաղաքի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարը խլել է 30–ամյա վարորդի կյանքը

© Stockphoto / Автодорожный знак. ДТП
Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ավտովթարի պատճառով 30–ամյա վարորդը տեղում մահացել է։

Ապրիլի 30-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած, առկա է նաև գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Учения по гражданской обороне в Ереване - Sputnik Արմենիա
Արարատում մեքենան գլորվել է անդունդը, տուժածներից մեկն օպերատոր է, մյուսը` ռեժիսոր

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Ա. Ա.-ը (1988 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս
0