00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀՀԿ–ի դարաշրջանի» ավարտը. իշխանությունն ու Փաշինյանը թայմաութ են վերցնում

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ ընդդիմության առաջնորդն ամեն դեպքում կստանա հանրապետականների քվեները։ Եթե անգամ բոլորն էլ նրա օգտին չքվեարկեն, այդուհանդերձ քվեները կբավականացնեն, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստի Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների հետ և համոզվել, որ վարչապետի գալիք ընտրություններում ստանալու է «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի աջակցությունը։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կհասնի՞ արդյոք Փաշինյանը վարչապետի աթոռին

Բայց ՀՀԿ խմբակցության անդամների ու Փաշինյանի հանդիպումից հետո ինտրիգն, այնուամենայնիվ, պահպանվում է։ Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ պարզելու համար` կքվեարկեն արդյոք ՀՀԿ պատգամավորները Փաշինյանի օգտին, թե ոչ։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ հանրապետականներն ամեն դեպքում Փաշինյանին կզիջեն վարչապետի պաշտոնը` միաժամանակ պահպանելով Ազգային ժողովում ունեցած գերիշխող դիրքը։

«Բոլորին պետք է թայմաութ` թե՛ ՀՀԿ-ին, թե՛ Փաշինյանին։ Ուստի կարծում եմ, որ կքվեարկեն Փաշինյանի օգտին` միաժամանակ մնալով ԱԺ մեծամասնություն։ Նրանք կփորձեն ժամանակն օգտագործել նաև արտախորհրդարանական ուժերը», — ասաց Քոչարյանը։

Նա կարծում է, որ ՀՀԿ-ն, հնարավոր է, հաստատի նաև կառավարության ծրագիրը, թեև կասկած չի հարուցում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ամեն դեպքում կկայանան։

Հետաքրքիր է այն, որ ոչ ոք ժամկետներ չի նշում, դրա վերաբերյալ ընթանում են բանակցություններ։ Փաշինյանը խոսում է խելամիտ ժամկետների մասին։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաները և Արցախը. հաջողվե՞լ է արդյոք կանխել պատերազմի նոր հնարավորությունը

«Հասկանալի է, որ ընտրությունները տեղի չեն ունենա ընտրական գործող օրենսգրքով։ Իսկ դրա համար նույնպես ժամանակ է պետք», — ասաց Քոչարյանը։

Հիմա բանակցություններ են ընթանում` հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա հետո։ Գալիք ընտրություններում, Փաշինյանից բացի, համեմատաբար շահավետ դրությունում կհայտնվի «Ծառուկյան» դաշինքը, թեև նրանք նույնպես խնդիրներ ունեն։

Ինչ վերաբերում է մարզերի իշխանություններին, ապա, Քոչարյանի կարծիքով, Փաշինյանը կփոխի մարզպետներին, մյուսները պատրաստ են հնազանդվել ուժեղագույնին։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ կարծում է, որ ՀՀԿ խմբակցությունը չի հայտարարի Փաշինյանին աջակցելու մասին։

«Չեմ կարծում, որ հանրապետականները որոշեն քվեարկել Փաշինյանի օգտին, դա նույնիսկ հոգեբանորեն դժվար կլինի։ Բայց ՀՀԿ-ն չի խոչընդոտի, որ նա վարչապետ դառնա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կստանա պակասող ձայները և նույնիսկ ավելին», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` այդ հարցը ներքին կարգով կլուծվեն խմբակցության անդամները։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. Փաշինյանը` կառավարության կազմի փոփոխության մասին

Ինչ վերաբերում է հենց ՀՀԿ-ի ապագային, ապա, քաղաքագետի կարծիքով, կուսակցությունն աստիճանաբար կսկսի պառակտվել։

«Ինչ-որ մեկը դուրս կգա, ինչ-որ մեկը կմնա, բայց կձևավորվեն առանձին խմբեր։ Այդ կուսակցությունը կսկսի աստիճանաբար քանդվել, ինչպես ժամանակին քանդվեցին Կոմունիստական կուսակցությունն ու Հայոց համազգային շարժումը», — նշեց Բոզոյանը։

Նրա խոսքով` ՀՀԿ-ն իշխանության կուսակցություն է, ոչ թե գաղափարի։ Այդ կուսակցությունում, քաղաքական գործիչներից բացի, հիմնականում ընդգրկված են թաղային հեղինակությունները, օլիգարխները։ Քաղաքագետի կարծիքով` գալիք ընտրություններում, ունենալով նման բացասական ընկալում հասարակությունում, ակնհայտ է, որ հանրապետականները չեն կարող լուրջ հաջողություն արձանագրել։

Նա նշեց, որ մայիսի 1-ին «հանրապետականների դարաշրջանը» կավարտվի, և Հայաստանի պատմության մեջ նոր էջ կբացվի։ Բոզոյանը հույս ունի, որ դա իշխանության արդյունավետ ինստիտուտների ձևավորման սկիզբ կդառնա։

Լրահոս
0