Պայթյուն Քաբուլում. զոհերի թվում 7 լրագրող կա

© AP Photo / Massoud Hossaini / Силовики на месте нападения после второго взрыва в Кабуле (30 апреля 2018). Афганистан
Силовики на месте нападения после второго взрыва в Кабуле (30 апреля 2018). Афганистан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաբուլում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցնում է 3 տասնյակից։ 40–ից ավելի մարդ վիրավորվել են։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր երկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ հարձակման հետևանքով մահացել է առնվազն 30 մարդ, որոնց թվում 7 լրագրող կա։ Ավելի քան 40 մարդ տուժել են։

Պայթուցիկներից մեկը գործի է դրվել Աֆղանստանի Անվտանգության ազգային ղեկավարության շենքի մոտ։  Չի բացառվում, որ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի միջոցով։

Մյուս պայթուցիկ սարքը գտնվել է մոտոցիկլետի մեջ։

Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Լրահոս
0