00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մութ գործեր Սիրիայում. Էրդողանը համագործակցության հարցում անկայուն է

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Тайип Эрдоган. Архивное фото.
Президент Турции Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոփոխական անձնավորություն է, և նրա վարած քաղաքականությունը համապատասխանում է իր էությանը, նա երկրների հետ համագործակցության հարցում հստակ դիրքորոշում չունի։ Սակայն նրան չի հաջողվի իր որոշումները ամբողջությամբ կյանքի կոչել։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Ստամբուլի գագաթնաժողովից մեկ ամիս անց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդները հանդիպեցին Մոսկվայում։ Այդ ամսվա ընթացքում մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, ամենախոշորը` Սիրիայի ուղղությամբ «արևմտյան եռյակի» հրթիռային հարվածն էր։ Եթե Ռուսաստանի և Իրանի վարքագիծն այդ ժամանակահատվածում բխում էր երկու երկրների նախորդ քայլերի տրամաբանությունից, ապա Թուրքիան, սովորականի նման, որևէ հստակ դիրքորոշում չէր ցուցաբերում։

Թուրքիան արդեն փորձում է ոչ թե մեկ աթոռի վրա նստած մնալ, այլ ավելիին է ձգտում։ Էրդողանը օգտվում է նրանից, որ հիմնական գործընկերներն այժմ այլ գործերով են զբաղված և ժամանակ չունեն նրա հետ «քննարկումներ» կազմակերպելու, և փորձում է առավելագույն արտոնություններ ստանալ բոլոր կողմերից։ Պետք է նշել, որ այդ փորձերը որոշակի հաջողություն արդեն իսկ ունեն։

Служба национальной безопасности, СНБ - Sputnik Արմենիա
Հայաստանում բռնել են Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչին

Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածը, որը արդարացվեց քիմիական զենքի օգտագործման անհիմն մեղադրանքներով, աջակցություն ստացավ Անկարայի կողմից։ Նման դիրքորոշումը չէր կարող որոշակի տարակուսանք չառաջացնել Աստանայի գործընթացի մասնակիցների մոտ, սակայն Էրդողանն ինքը երբեք ոչինչ կարգին չի բացատրում, նրա փոխարեն դա անում են ուրիշները։ Այժմ էլ թուրք փորձագետներն ու վերլուծաբանները փորձում են բավականին անհաջող կերպով շտկել ստեղծված տպավորությունը։

Թուրքիայում սկսեցին խոսել այն մասին, որ Անկարան սատարել է Արևմուտքին այն պատճառով, որ միշտ է այդպես արել` քաղաքական ավանդույթ է։ Սակայն այնտեղ ուշադրություն են դարձնում, որ Թուրքիան զինված աջակցություն չի ցուցաբերել, ինչի համար, ելնելով այս տրամաբանությունից, նրան պետք է հասկանալ և չզայրանալ նրա վրա։ Իբրև թե Անկարային «քրդական ահաբեկչության վտանգից» բացի այլևս ոչինչ չի հետաքրքրում, փոքր-ինչ մտահոգում է նաև Իրանի` տարածաշրջանում հզորացումը, այլապես նա խաղաղության կողմնակից է։

«Բայց չէ՞ որ մենք Իրանի հետ կառուցողական բանակցությունների սեղան ենք նստում», ասում են Թուրքիայում` մոռանալով, որ «կառուցողականությունը» թուրքերի և համամարդկային ընկալմամբ բոլորովին տարբեր բաներ են։ Այդ խոսքերն ավելի շատ ինքնահանգստացման համար են, քանի որ բոլորին հասկանալի է, որ Անկարան այժմ փորձում է քրդական հարցում ամերիկայի վերաբերմունքը փոխել ԱՄՆ-ին բազմիցս ցավ պատճառելուց հետո` օրինակ, տարբեր ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցությամբ։

Թուրքիայում ստեղծված այդ «կառուցողականությունը» Աստանայի գործընթացում կարող էր ճգնաժամի պատճառ դառնալ, այժմ էլ մինչև վերջ պարզ չէ, թե ինչպես կընթանան գործերը։ Ակնհայտ է, որ Սիրիային հասցված հրթիռային հարվածը բոլոր խաղաղ գործընթացները հետ մղեց, և այժմ բոլոր կողմերը պետք է կրկին վերլուծեն իրենց քայլերը առկա ձեռքբերումները չկորցնելու և հետագա առաջընթաց արձանագրելու համար։

Չէ՞ որ անկախ Սիրիայից դուրս գալու մտադրության վերաբերյալ Թրամփի խոսքերի, ԱՄՆ-ը տուն չի շտապում, Ֆրանսիան տարածաշրջանում ամրապնդում է ռազմական ներկայությունը, իսկ որոշ արաբական երկրներ ևս կարծես թե փորձում են այնտեղ ուղարկել իրենց զորքերը։ Արևմտյան կոալիցիան նոր տարաձայնություններ է հրահրում Սիրիայում, իսկ Ռուսաստանն ու Իրանը փորձում են դրան հակազդել։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանի զորավարժությունը սուր ճոճե՞լ է, թե՞ պլանային միջոցառում

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարում է, որ այժմ «պետք է կատարել Աստանայի որոշումները, համատեղ հռչակագրերը, որոնք ուղղված էին այդ նպատակներին հասնելուն, սակայն դա հեշտ չէ»։ Լավ է գոնե խոստովանեց, որ դա «հեշտ չէ»` ճիշտ է, լռելով այն մասին, թե ում շնորհիվ այդ խնդիրը դժվարացավ։

Ներկա պահին Ռուսաստանի, Իրանի, և Թուրքիայի առջև Սիրիայում հակամարտող կողմերի դիրքերը մոտեցնելու խնդիր է դրված` միավորելով նրանց հիիմնական գաղափարի շուրջ` երկրի տարածքային ամբողջականության պահպանման։ Նման իրավիճակը պահանջում է, որպեսզի ներգրավված կողմերը, այդ թվում նաև պաշտոնական Դամասկոսը, նվազեցնեն իրենց հավակնությունները` փորձելով հաջողություն արձանագրել գլխավորում։

Մտահոգություն է ինչպես միշտ առաջացնում թուրքական անկանխատեսելիությունը, որից, իհարկե, որոշակի եզրակացություններ շահագրգիռ կողմերը կանեն։ Միայն թե թույլ չտան Անկարային ամեն ինչ փչացնել…

Լրահոս
0