Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձով դիմել է իշխանություններին և ընդդիմությանը

© Sputnik / Кирилл Каллиников /  / Անցնել մեդիապահոցВерховный патриарх и Католикос всех армян Гарегин II прибыл в Москву
Верховный патриарх и Католикос всех армян Гарегин II прибыл в Москву - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուղերձում նա կոչ է արել խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ երկրի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունների կապակցությամբ։

Ուղերձում նա իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ստեղծված լարվածության համար` հորդորելով իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ:

Интервью Армена Рустамяна после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ կլինի մեկ շաբաթ հետո. ընդդիմությունը պատրաստվում է հաջորդ փուլին

Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից»,- ասված է ուղերձում:

Նա նաև կոչ է արել խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:

«Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո եւ փոխըմբռնման ոգով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Վեհափառը նշել է, որ աղոթում է մեր հայրենիքի խաղաղության, մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար։

Լրահոս
0