Ներքաղաքական զարգացումներին Քոչարյանի մասնակցության լուրը մեկնաբանում է Վիկտոր Սողոմոնյանը

CC BY-SA 3.0 / Limegirl / Robert Kocharyan, second President of ArmeniaВторой Президент Армении Роберт Кочарян
Второй Президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացներին, բայց դրան չի մասնակցում:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Հայաստանի ներքաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում. Շարմազանովը` պատգամավորի մանդատը վայր դնելու մասին

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում իր ելույթի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ամեն ինչ անում են, որ խափանեն իր` վարչապետի պաշտոնում ընտրվելը։

«Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որևէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ` հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», — նշեց Վիկտոր Սողոմոնյանը:

Լրահոս
0